Արսեն Թորոսյանը փակել է Facebook-ում իր էջը. Նախարարությունում չեն մեկնաբանում նրա հրաժարականի մասին տեղեկությունները
Արխիվ 16-20
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փակել է Facebook-ում իր պաշտոնական էջը։
Նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը չի մեկնաբանում՝ ինչ պատճառով է նախարարը նման որոշում կայացրել։
Հարցին՝ որքանո՞վ են արժանահավատ նախարարի հրաժարականի մասին տեղեկությունները, Ալինա Նիկողոսյանը ևս չպատասխանեց՝ նշելով, որ որևէ կերպ չի մեկնաբանում: