Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցը 1/8 եզրափակիչում
Արխիվ 16-20
Նախապես տեղեկացրել էինք, որ Հայաստանի հավաքականն արագ շախմատի առցանց օլիմպիադայի նախնական փուլում C խմբում զբաղեցրել էր 3-րդ տեղը և իրավունք էր ստացել պայքարը շարունակելու 1/8 եզրափակչից:
Այդ փուլում մեր ընտրանին օգոստոսի 27-ին կմրցի D խմբում 2-րդ տեղը զբաղեցրած
Հունաստանի հավաքականի հետ: Հույների արգելքը հաղթահարելու դեպքում քառորդ եզրափակչում մեր հավաքականի մրցակիցը կլինի А խմբի հաղթող Հնդկաստանի ընտրանին:
1/8 եզրափակչի մյուս զույգերը կազմել են Բուլղարիան ու Լեհաստանը, Հունգարիան ու Գերմանիան, Չինաստանն ու Ուկրաինան:
Նախնական փուլում Հայաստանի հավաքականի կազմում բոլորից հաջող հանդես եկավ Աննա Սարգսյանը, որը մասնակցեց բոլոր 9 մրցախաղերին և իր թիմին 7 միավոր պարգևեց: Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը 8 հնարավորից 5,5 միավոր վաստակեցին, Լիլիթ Մկրտչյանի օգտին կես միավոր պակաս գրանցվեց: Լևոն Արոնյանը 7 պարտիաներում 4,5 միավոր վաստակեց: