Կրետեում պայթյուն Է որոտացել մարդատար նավի վրա
Արխիվ 16-20
Օգոստոսի 24-ի առավոտյան պայթյուն Է որոտացել Կրետե կղզու Իրակլիոն նավահանգստում Blue Star Horizon մարդատար նավի վրա, չորս մարդ վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է cretapost.gr. հրատարակությունը:
Սկզբնական տվյալներով՝ վթարը տեղի Է ունեցել նավի մեքենաների բաժանմունքում, պատճառն առայժմ պարզվում Է: Ըստ նախնական գնահատումների՝ պայթել Է շոգեկաթսան:
Պատահարի վայր Է ժամանել շտապօգնության երկու մեքենա: Չորս տուժածներից մեկը լուրջ վերքեր Է ստացել:
Վիրավորներին տեղափոխել են Իրակլիոնի համալսարանական հիվանդանոց: Մարդատար նավը սովորաբար երթեւեկում Է Իրակլիոն-Պիրեա երթուղով: Արտակարգ պատահարի պահին նավում ուղեւորներ չեն եղել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: