Բեռնված ավտոբուս, որտեղ հավանաբար երեխաներ ևս կան. պատգամավոր
Արխիվ 16-20
Բեռնված ավտոբուս, որտեղ հավանաբար երեխաներ ևս կան, ճիշտ է դիմակով, բայց դե խիտ-խիտ են կանգնած, և սա միակը չէ, այսպիսի ավտոբուսներ ու «մահվան գազելներ» քաղաքում շատ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա հարց. երեխան , որն այս ավտոբուսով հավանաբար գալու է դպրոց ու խիստ ռեժիմով դասերի մասնակցի, օբյեկտիվորեն չի՞ հետաքրքրվելու, թե էդ ոնց եղավ,որ ավտոբուսում անծանոթ մարդկանց հետ քիփ կանգնած-նստած կարող է տեղաշարժվել, իսկ դպրոցում 20-հոգանոց դասերի չի կարող մասնակցել կամ դասամիջոցին դուրս գալ կամ մոտենալ գրատախտակին կամ բուֆետից ուտելիք գնել կամ տետրում կատարել առաջադրանք կամ երգեցողության դասի մասնակցել կամ այսպես շարունակ։