Կորոնավիրուսի պատճառով Յուլիա Տիմոշենկոն հայտնվել է ծանր վիճակում
Արխիվ 16-20
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր և «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն վարակվել է կորոնավիրուսով։
Այս մասին հայտնում է Meduza-ն:
Տիմոշենկոյի վիճակը գնահատվում է ծանր։ Նա ջերմում է, ջերմությունը բարձրանում է մինչև 39 աստիճան։ Տիմոշենկոն պայքարում է։
Կորոնավիրուսով են վարակվել նաև Տիմոշենկոյի ամուսինը` Արթուր Չեչետկինը և նրանց դուստրը՝ Եվգենյա Տիմոշենկոն։
Աղբյուրը՝ zham.am