Մասնագետները նշել են, թե որ դեղաբույսը կարող է ազատել հոդացավերից
Արխիվ 16-20
Հոդացավերը բավական տհաճ խնդիր են, որոնք խիստ բացասաբար են անդրադառնում կյանքի որակի վրա։ Սովորաբար նման խնդրի դեպքում մարդիկ ցավազրկող դեղամիջոցներ են ընդունում, սակայն դրանք խիստ բացասաբար են անդրադառնում օրգանիզմի վրա՝ առաջացնելով մի շարք կողմնակի բարդություններ։ Այնուամենայնիվ գիտնականները պարզել են, որ կա մի բույս, որը կարող է չեզոքացնել ցավոտ զգացողությունները՝ միաժամանակ չվնասելով օրգանիզմին։
Խոսքը «Rosa canina» տեսակի մասրենու մասին է, որն անվանում են նաև մասրենի սովորական։ Այս բույսը պարունակում է գալակտոլիպիդներ, որոնք նպաստում է աճառային հյուսվածքների ապաքինմանն ու վերականգնմանը, ինչն էլ մեղմում է ցավը։
Գիտնականների խոսքով՝ կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ մասուրի այս տեսակի փոշին մեղմում է օստեոարթրիտի դրսևորումները։ Նման ազդեցությունը մասնագետները կապում են բույսի ամբողջական պտղի և դրա որոշակի բաղադրիչների հետ, որոնք օժտված են հակաբորբոքային հատկություններով և պաշտպանում են աճառային հյուսվածքները վնասվածքներից։
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru