Ամերիկան Եվրոպայից ավելի լավ է հաղթահարել կորոնավիրուսը․ Թրամփ
Արխիվ 16-20
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրում կորոնավիրուսի հաջող պայքարի մասին։ «Մեզ մոտ ամեն ինչ շատ ավելի լավ էր, քան Եվրոպայում, ավելի լավ, քան մյուս վայրերում»,- շեշտել է ԱՄՆ առաջնորդը եւ հավելել, որ ԱՄՆ առանձին շրջաններում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել։ Օրինակ՝ Նյու Յորքում, որտեղ, քաղաքական գործչի խոսքով, «իսկական աղետ է եղել», փոխանցում է RG-ն։
«Մենք ԹԱՕ սարքեր ենք արտադրել, որոնք ստացել են դրանց կարիքն ունեցող բոլորը։ Մենք հոյակապ ցուցանիշներ ունեինք»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը Fox հեռուստաալիքի եթերում։
Թրամփի կարծիքին համաձայն չեն նրա քաղաքական հակառակորդները, որոնք վկայակոչելով վիճակագրությունը՝ հիշեցնում են, որ Միացյալ Նահանգները աշխարհում առաջին տեղում է SARS-CoV-2-ով վարակվածների թվով։ Ամերիկան ամբողջ մոլորակի առջեւում է նաեւ այնպիսի ցուցանիշով, ինչպիսին COVID-19-ից մահացությունն է։