Լուսինե Թովմասյանի պատասխանը կրկին մայրանալու հարցին
Արխիվ 16-20
Լուսինե Թովմասյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում կրկին պատասխանում է հետեւորդների հարցերին, որոց
մեծ մասը վերաբերում է ընտանիքին:
34-ամյա գեղեցկուհին նշել է, որ իր եւ ամուսնու տարիքային տարբերությունն 9 տարի է. Արթուրը 43 տարեկան է: Իսկ ընտանեկան
երջանկության գրավականը համարում է սերը, հարգանքն ու զիջելու կարողությունը:
Խոսելով դստեր մասին՝ Լուսինեն ասել է, որ Արիանան շատ համառ է հագուստի հարցում. ինքնուրույն է ընտրում, թե ինչ պետք է հագնի,
նախընտրում է, որ այն լինի հարմար եւ փափուկ: Չի նկատել, որ Արիանան խանդի եղբորը: Շատ ժամանակ է անցկացնում դստեր հետ, ով
օգնում է նաեւ փոքրիկ եղբոր խնամքի հարցում. միասին են լողացնում եւ կերակրում:
Հարցին՝ արդյոք էլի բալիկներ կունենա, Լուսինեն բացասական պատասխան է տվել. «Ինձ թվում է՝ ոչ»,-գրել է նա:
BRAVO.am