«Իսկ ի՞նչ է ձեզ պետք երջանիկ լինելու համար» ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲԱՅԱՆ
Արխիվ 16-20
Զարուհի Բաբայանը դեռ մայիսին հորդորեց հետեւորդներին չտխրել համավարակի հետեւանքով փակված սահմանների պատճառով եւ ամռանն ուսումնասիրել հայրենիքի գողտրիկ անկյունները, ինչն էլ ինքն է անում ընտանիքի անդամների հետ:
«Ելնելով ստեղծված իրավիճակից՝ կարծում եմ՝ այս տարին կարող ենք բոլորս հայտարարել մեր սիրելի Հայաստանի տարի: Կիսվենք նոր
բացահայտումներով իրար հետ, որպեսզի մեր տեսարժան վայրերը լինեն ճանաչելի թե՛ մեզ համար, թե՛ հյուրերի»,-գրել է երգչուհին:
Բնության գրկում արված երկու նոր լուսանկարներում Զարուհին ամուսնու հետ է: Սիրառատ կադրերից մեկին կից երգչուհին գրել է.
«Իսկ ի՞նչ է ձեզ պետք երջանիկ լինելու համար»:
BRAVO.am