Լուկաշենկոն ժամանել է իր նստավայր եւ ինքնաձիգը ձեռքին դուրս եկել ուղղաթիռից (Տեսանյութ)
Արխիվ 16-20
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է իր նստավայր՝ Անկախության պալատ, որի կողքին բողոքի ակցիա էր անցկացնում ընդդիմությունը։
Հրապարակված տեսանյութում կարելի է տեսնել, որ Լուկաշենկոն ինքնաձիգով դուրս է եկել ուղղաթիռից։ Ընդ որում՝ ինքնաձիգը պահունակ չունի, իսկ բելառուսական պետության ղեկավարի վրա զրահաբաճկոն կա։