VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. Օրվա հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի հաշիվներով
Արխիվ 16-20
Այսօր` օգոստոսի 23-ին կայացան VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի երկու հանդիպումները։
Առաջին խաղում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ակադեմիայում չեմպիոն «Արարատ-Արմենիան» ընդունել էր «Գանձասար Կապանին» և հանդիպումն ավարտել ոչ-ոքի` 1-1 հաշվով։
«Արարատ-Արմենիայի» կազմում գոլի հեղինակ դարձավ Սերգեյ Վայկուլենկոն։
Կապանցիների կազմում աչքի ընկավ Գեղամ Հարությունյանը։
Օրվա երկրորդ հանդիպումն ընթացավ «Փյունիկի» և «Ուրարտուի» միջև, որը ևս ավարտվեց ոչ-ոքի հաշվով,այս անգամ` գոլազուրկ:
2-րդ տուրի հանդիպումներից հետո «Արարատ-Արմենիան» զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ «Գանձասար Կապանը»` 7-րդ։
«Ուրարտուն» գտնվում է 6-րդ տեղում, իսկ «Փյունիկը» շարունակում է մնալ 9-րդ հորիզոնականում։