Սննդաբանը նշել ՝ ինչպիսին պետք է լինի սննդարար նախաճաշը
Արխիվ 16-20
Առավոտյան առողջարար ու հագեցնող նախաճաշը շատերի մոտ ասոցացվում է շիլաների հետ, սակայն միայն շիլան բավական չէ լիարժեք նախաճաշի համար։ Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում ասել է սննդաբան Ելենա Չիգիան՝ նշելով նաև սննդամթերքի այն տեսակները, որոնք պետք է ներառվեն առավոտյան սննդակարգում։
Մասնագետի խոսքով՝ շիլան հարուստ է ածխաջրերով, սակայն մյուս սննդարար նյութերը դրանում չեն պարունակվում բավարար քանակությամբ։ Ճիշտ նախաճաշը պետք է պարունակի ոչ միայն ածխաջրեր, այլև սպիտակուցներ ու մանրաթելեր։
Նախաճաշն ավելի սննդարար դարձնելու համար շիլային կարելի է հավկիթ, պանիր կամ սպիտակուցներով հարուստ որևէ այլ մթերք ավելացնել։ Բացի այդ, շատ կարևոր են նաև մրգերն ու բանջարեղենը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ մանրաթելեր։
«Նախաճաշը պետք է հագեցած լինի ու կազմի օրվա ընդհանուր սննդակարգի 30%-ը, ուստի այն կարող է բաղկացած լինել աղցանից, հավկիթից, շիլայից, պանրով բուտերբրոդից կամ որևէ մսային ուտեստից», - նշում է մասնագետը՝ հավելելով, որ շիլաները խորհուրդ է տրվում եփել կաթով, քանի որ այդ դեպքում հատիկեղենում պարունակվող սպիտակուցներն ավելի լավ են յուրացվում։ Բացի այդ, կարելի է նաև կաթնաշոռով հնդկաձավարի շիլա պատրաստել, որը նույնպես շատ սննդարար կլինի։
«Հատիկեղենում ու շիլաներում պարունակվող սպիտակուցները չեն յուրացվում ինչպես հարկն է, քանի որ ամինաթթվային բաղադրությամբ բալանսավորված չեն։ Դրանցում լիզինը չի բավականացնում, իսկ եթե այն քիչ քանակությամբ է լինում, ապա մյուս տարրերը ևս չեն յուրացվում», - ընդգծում է մասնագետը։
https://www.tert.am/medicine/am/news/2020/08/22/breakfast/77265