Հայտնի է, թե ով կգլխավորի «Ինտերը» Անտոնիո Կոնտեի հրաժարականից հետո
Արխիվ 16-20
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հեռանալու դեպքում, ակումբի ղեկավարությունը նախատեսում է մարզիչի պաշտոնում նշանակել «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին։
Միլանցիները մասնագետի համար նախապատրաստել են 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 8 մլն եվրո աշխատավարձով՝ չհաշված պարգևավճարները։
Չնայած նոր պայմանագրին, «Ինտերը» չի պլանավորում գումար վճարել միաժամանակ 3 մարզիչների: Ակումբը Կոնտեից զատ, ֆինանսական պարտավորություններ ունի նաև նախկին գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի նկատմամբ:
Հետևաբար, «ներաձուրիների» ղեկավարությունը մտադիր չէ հեռացնել Կոնտեին: Մասնագետը կամ անձամբ պետք է հրաժարական տա, կամ էլ համաձայնության գա ակումբի հետ պայմանագրի՝ առանց գումարային փոխհատուցման խզման պայմաններով:
Նշենք, որ Ալեգրին «Յուվենտուսը» գլխավորել է 2014-2019 թվակնաներին։
Նա թիմի հետ 5 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, ինչպես նաև 2 անգամ հասել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ: