Շոյգուն նշել Է ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի եւ ՀԱՊԿ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամկետները
Արխիվ 16-20
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ սեպտեմբերի սկզբին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի եւ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:
«Ուրախ կլինեմ Ձեզ տեսնել սեպտեմբերի սկզբին Մոսկվայում՝ ԱՊՀ մասնակից պետությունների, ՇՀԿ և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստում»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը հայ գործընկեր Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել «Բանակ-2020» համաժողովի շրջանակներում:
Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմական համագործակցությունը զարգանում է ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում:
Շոյգուն նաև շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ հունիսի 24-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի զորահանդեսին հայ զինվորականների մասնակցության համար: