«Կանգնեցրեք երեխաներին». Բելառուսի ՆԳՆ-ն հայտարարել է նախապատրաստվող սադրանքների մասին (տեսանյութ)
Արխիվ 16-20
Այսօր բելառուսներին է դիմել հանրապետությն ՆԳ գլխավոր վարչության պետ Իվան Կուբրակովը։ Հիշեցնենք, որ Մինսկում սկսվել է ընդդիմության երթը՝ «հանուն նոր Բելառուսի» անվան տակ։
«Երկու շաբաթվա ընթացքում Մինսկի տարածքում անցկացվում են չարտոնված զանգվածային միջոցառումներ, որոնց ընթացքում վնասվում է քաղաքային ենթակառուցվածքը, կոմունալ սեփականության օբյեկտները, այդ թվում՝ հրկիզումների միջոցով։
Համացանցում տեղեկատվություն է տարածվում՝ կոչ անելով այսօր մասնակցել փողոցային ապօրինի ակցիաներին։ Նրանց նպատակն ակնհայտ է՝ իրադրությունը ապակայունացնել եւ տարաձայնություններ տարածել հասարակության մեջ: Մենք տեղեկություններ ունենք նախապատրաստվող սադրանքների մասին»,- հայտարարել է նա ։
«Ես ձեզ կոչ եմ անում՝ ականջալուր լինել ձեր մտքին, չտրվել սադրանքներին եւ առաջնորդվել առողջ դատողությամբ»,- ասված է ուղերձում:
«Մենք տեղեկություններ ունենք նախապատրաստվող սադրանքների մասին։ Եղեք խոհեմ և զուսպ, կանգնեցրեք չմտածված քայլերից և ձեր երեխաներին»,- հավելել է Կուբրակովը։