Ռուսաստանը Թուրքիային կմատակարարի C-400 երկրորդ գունդը
Արխիվ 16-20
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Մոսկվան և Անկարան պայմանագիր են կնքել C-400 ՀՕՊ համակարգերի երկրորդ գնդի մատակարարման վերաբերյալ։ Այժմ կողմերը քննարկում են ֆինանսական հարցերը։ Այս մասին հայտնել Է «ՌոսօբորոնԷքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը «Բանակ-2020» համաժողովում։
«Պայմանագիրը ստորագրվել է։ Մենք գործընկերների հետ այսօրվա դրությամբ քննարկում ենք այդ պայմանագրի կատարման ֆինանսական մոդելը»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտնել էր, որ երկրորդ Ս-400-ի մատակարարման վերաբերյալ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել: