Որն է արդարադատության շահը քանդել կայացած ինստիտուտը. Փաստաբան
Արխիվ 16-20
Ինքս կողմ եմ եղել և բազմիցս փորձել եմ հիմնավորել ռոմանո-գերմանական և անգլո-սաքսոնական իրավական համակարգերի միախառնումից ստացվող նոր իրավական համակարգի առավելությունները, բայց քանդել սահմանադրական դատական կայացած ինստիտու՞տը։ Ինստիտուտ, որն, իրավամբ, տարածաշրջանում լավագույնն է, իսկ եվրոպական համայնքում՝ ճանաչված ու հեղինակավոր: Ինստիտուտ, որը Հայաստանի համար ոչ ստանդարտ իրավիճակներում ունակ և ընդունակ է եղել իրականացնելու սահմանադրական արդարադատություն: Եթե այդ ինստիտուտը քանդվում է նրա համար, որ նախկին բոլոր նախագահների օրոք, կապված համապետական ընտրությունների հետ ՍԴ-ի որոշումները եղել են իշխանահաճո, ապա դա այլ հարթության քննարկման թեմա է և չունի աղերս ոչ իրավաբանության, ոչ էլ կայացած ինստիտուտը քանդելու հետ: Ո՞րն է իրավական հիմնավորումը, ո՞րն է վերջին հաշվով արդարադատության շահը քանդել կայացած ինստիտուտը՝ տեղը զրոյից դնելով ամերիկյան մոդելը: Ո՞րն է դրա իրավական հիմնավորումը:
Այնպիսի տպավորություն է, որ սահմանադրական այս փոփոխությունների ընթացքում այն փոփոխելու իրավասություն ունեցող մարմինը փորձում է ավելորդ տեղը ցնցել հասարակությանն առանց պատճառի՝ պայմանավորված իր անձնական կամ այլոց ամբիցիաներով: Պետք չէ շտապել, հնարավորինս շատ լսեք անկախ ոլորտի մասնագետներին:
Լևոն Բաղդասարյան
#ԼեվԳրուպ
#փաստաբանական_գրասենյակ