ՊՍԺ - «Բավարիա». Չեմպիոնների լիգայի եզրափակիչին ընդառաջ
Արխիվ 16-20
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի «Էստադիու դա Լուշ» մարզադաշտում այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի եզրափակիչ ` ՊՍԺ - «Բավարիա» հանդիպումը։
Թոմաս Տուխելի թիմն իր պատմության մեջ առաջին անգամ է հանդես գալու ՉԼ եզրափակիչում, իսկ Մյունխենի «Բավարիայի» համար սա թվով 6-րդն է։
Հանդիպումը սպասարկելու է իտալացի մրցավար Դանիել Օրսատոն։
Օրսատոյին կօգնեն նրա հայրենակիցները՝ Լորենցո Մանգանելին և Ալեսանդրո Ջալատինին։
Պահեստային դատավորը կլինի ռումինացի Օվիդիու Հեյգանը։
Եզրափակիչ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։