Փաշինյանը պետական բյուջեից միլիոններ է վատնում «ֆեյքաբուծարաններ» պահելու համար. Պետրոս Ղազարյանի խոստովանությունը Կամո Ունանյանը հնարավոր է մենամարտի UFC կազմակերպությունում Երևանում կկայանա խառը մենամարտերի Mix Fight 58 մեծ մրցաշար Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի ՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուց Պուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգի Կոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ) Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնություն Երեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան

«Էնքան պիտի բռնաբարեմ, որ մեռնես, քցեմ կանալը…». «Կորեայի ձորում» բռնության ենթարկված մարմնավաճառուհու գործը՝ Վերաքննիչում

Արխիվ 16-20

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Փայլակ Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» նստավայրում Դավիթ Բալայանի նախագահությամբ:

Դեպքի պահին Փայլակ Հ.-ն 34 տարեկան էր: Նախկինում 4 անգամ դատապարտվել էր: Վերջին անգամ դատապարտվել էր 7 տարի ազատազրկման՝ ավազակային հարձակման համար, ազատություն էր դուրս եկել 2013 թվականին՝ պատիժն ամբողջությամբ կրած լինելու հիմքով:

Այս գործով Փայլակ Հ.-ն անազատության մեջ է 2017 թվականի դեկտեմբերի 23-ից:

Նրան մեղադրանք էր առաջադրվել բռնության գործադրմամբ մարդու առևանգման, բռնաբարության, բռնության գործադրմամբ անառակաբարո գործողություն կատարելու, ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 138 հոդվածի 1-ին, 139 հոդվածի 1-ին, 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Փայլակ Հ.-ն 2017 թվականի դեկտեմբերի 19-ի կեսգիշերին, ներկայանալով որպես տաքսու վարորդ, իր վարած «2106» մեքենան նստած Սիլվա Խ.-ին (անունը փոխված է) Երևանի Լենինգրադյան փողոցից Տիգրան Մեծի պողոտա տեղափոխելու փոխարեն, առևանգել ու կնոջ կամքին հակառակ տեղափոխել է Երևանի «Մանկական քաղաք» թաղամասի ուղղությամբ, հասցրել է այդ թաղամասի 226 տան մերձակա տարածք:

Այնուհետև, ըստ մեղադրանքի՝ օգտվելով Սիլվա Խ.-ի՝ վախեցած լինելու հանգամանքից, նրա կամքին հակառակ մեքենայի մեջ սպանության սպառնալիքներ տալով՝ սեռական հարաբերություն է ունեցել հետը, ապա նույն սպառնալիքներով անառակաբարո գործողություն է կատարել:

Դրանից հետո Փայլակ Հ.-ն տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցնելով, պատճառելով արյունազեղումներ, քերծվածքներ, կոտրելով կնոջ դիմադրությունը, ավազակային  հարձակմամբ հափշտակել է 1 միլիոն 305 հազար դրամ արժողությամբ գույքը՝ 100 հազար դրամ արժողության ոսկե մատանին և 1 միլիոն 205 հազար դրամ կանխիկ գումարը: Դրանից հետո տուժողը դիմել է փախուստի:

Դատարանում տուժող Սիլվա Խ.-ն հայտնել է, թե դեպքի օրն ինքը Լենինգրադյան փողոցին հարակից հանրակացրանում էր եղել՝ սենյակ  գնելու նպատակով: Այնուհետև փողոցում տաքսի էր կանգնեցնում, երբ իր կողքին կանգնել է կանաչ գույնի «Ժիգուլի», որի վրա տաքսու նշան չկար, բայց ինքը հաշվի է առել այդ մեքենայի վարորդի «դեմքի արտահայտությունը», որը խղճահարություն է առաջացրել, որոշել է «օգնել» այդ մարդուն ու նստել է նրա մեքենան: Վարորդը իր համար բացել է մեքենայի առջևի դուռը, ինքը նստել, ասել է, թե ուր է գնում: Սակայն ճանապարհին զգացել է, որ վարորդը շեղվում է ճանապարհից, իր հարցին նա պատասխանել է, թե կարճ ճանապարհով են գնում, բացի այդ՝ «Դալմայի» մոտ խցանում է:

Ինքը դրանից հետո խնդրել է, որ վարորդը մեքենան կանգնեցնի, բայց այդ մարդը շարունակել է առաջ ընթանալ: Հասկացել է, որ վարորդը ալկոհոլի ազդեցության տակ է, նա «ոչ ադեկվատ» պահվածք ուներ, ինքը վախեցել է:

Վարորդը սպառնացել է, որ եթե հանգիստ չնստի, մեքենան կհարվածի սյանը, ասել է, որ կսպանի:

Այդ տղամարդը մեքենան վարել է Հրազդանի կիրճով, հասել են դեպքի վայր՝ «Կորեայի ձոր»: Նա մեքենան կանգնեցրել, հայհոյելով սպառնացել է, թե «այնքան պիտի բռնաբարի, մինչև ինքը մահանա, ու իրեն նետելու է կանալը»: Նա բռնություն գործադրելով փորձել է հանել իր շորերը, ինքը հասկացել է, որ «այլ տարբերակ չունի», խնդրել է թույլատրել, որ շորն ինքը հանի, որպեսզի շորը չվնասվի: Միաժամանակ իր մոտ եղած պահպանակը տվել է նրան, որ սեռական հարաբերությունը պահպանակով լինի… Տղամարդը սկզբում պահպանակը օգտագործել, ապա իրենից աննկատ հանել է…

Իսկ երբ նա սեռական հարաբերությունից հետո պարտադրել է անառակաբարո գործողություն կատարել, ինքը նորից նրան իր մոտից պահպանակ է տվել, նա հարվածել է իրեն, կոպտել է: Անառակաբարո գործողության կատարումից հետո ինքը դուրս է եկել մեքենայից, փորձել է հեռանալ, բայց տղամարդը մեքենայից վերցրել է երկաթե «կլյուչը», վազել է իր հետևից, իրեն նորից նստեցրել է մեքենա: Փորձել է խլել իր պայուսակը: Ինքը ամեն կերպ դիմադրել է, քանի որ պայուսակի մեջ 1 միլիոն 200 հազար դրամ գումար կար. նախ՝ ինքը ուզում էր հանրակացարանում սենյակ գնել, բացի դրանից, այդ գումարը միշտ իր պայուսակում էր լինում, ինքն իր գումարը տանը չէր թողնում, որովհետև որդին ընկերներ էր տուն բերում, ինքը վախենում էր, որ գումարը կգողանան, ու միշտ պահում էր իր մոտ…

Բայց Փայլակը ի վերջո վերցրել է իր պայուսակը, միջից հանել է 1 միլիոն 200 հազար դրամը, նաև՝ իր ոսկե մատանին, պայուսակը նետել է իր վրա: Երբ Փայլակն իր նկատմամբ բռնություն էր գործադրում պայուսակը խլելու համար, իր ինքնազգացողությունը վատացել է, ինքը կեղտոտել է մեքենայի նստատեղը: Երբ դուրս է եկել մեքենայից, Փայլակը պոկել է նստատեղի պաստառը, դուրս է նետել, իրեն նորից հարվածներ է հասցրել ոտքերով ու ձեռքերով: Ինքը նստել է քարի վրա, հագել է կիսաշրջազգեստը, բլուզը, ճտքավոր կոշիկները, իսկ ներքնաշորերը մնացել են մեքենայի մեջ:

Տուժողը հայտնել է, թե իր մոտ երկու հեռախոս կար, մի հեռախոսը պահել էր ծոցում, փորձել է զանգել ոստիկանություն՝ խաբելով, թե քրոջն է զանգում: Ինքը մտածել է, թե իր օգնության կանչերը կլսեն, բայց ոստիկանները չեն եկել: Փայլակը հեռախոսը վերցրել է իր ձեռքից ու դեն է նետել: Ինքը այդ ամենից հետո փորձել է հեռանալ, զգացել է, որ Փայլակը գալիս  իր հետևից, բայց շների ոհմակ է հայտնվել, գնացել է դեպի Փայլակը, նա նստել է մեքենա:

Իրեն հաջողվել է հասնել ճանապարհի եզրին, մի պատահական տաքսի է կանգնեցրել, որի մեջ ուղևորներ կային, իրեն իջեցրել են մոտակա գազալցակայանի մոտ: Ինքն այնտեղից զանգել է ոստիկանություն ու հայտնել է կատարվածի մասին:

Տուժողը հայտնել է, թե 1 միլիոն 200 հազարը հավաքել էր նախկինում մարմնավաճառությամբ զբաղվելու միջոցով… Հայտնել է նաև, որ եթե չփախչեր, Փայլակն իրեն կսպաներ…

Ամբաստանյալ Փայլակ Հ.-ն հայտնել է, որ առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում: Հայտնել է, թե դեպքի օրը ինքը անցնում էր Լենինգրադյան փողոցով, որտեղ տեսել է ծանոթ մարմնավաճառուհուն՝  Սիլվային: Կանգնել է, մարմնավաճառուհին մոտեցել  իր մեքենային, մի քանի րոպե զրուցել են նրա ծառայությունների վարձատրության վերաբերյալ, հետո նա նստել է իր մեքենայի առջևի նստատեղին:

Ինքը անմիջապես նրան վճարել է 13 հազար դրամ, հետո մեքենան վարել է «Կորեայի ձոր», որտեղ մեքենայի մեջ մարմնավաճառուհու հետ սեռական հարաբերություն է ունեցել՝ ըստ պայմանավորվածության: Նաև այլ եղանակով է հարաբերություն ունեցել նրա հետ: Իսկ երբ ինքն առաջարկել է մեկ անգամ ևս այդ եղանակով  հարաբերություն ունենալ, նա կոպտել է իրեն, իր տված փողը շպրտել է իր վրա, վիրավորական արտահայտություն է արել իր մոր հասցեին: Դրանից հետո է ինքը ձեռքերով մի քանի անգամ հարվածել այդ կնոջ դեմքին, նրան այլ առարկայով չի խփել: Հետո կինը քայլելով հեռացել է, ինքը նկատել է, որ նա վազեց դեպի ճանապարհը, մի մեքենա նստեց և հեռացավ:

Ամբաստանյալը պնդել է, թե տուժողը ստում է՝ ասելով, որ իր մեքենան որպես տաքսի է նստել, իր մեքենայի վրա տաքսու տարբերանշան չկա, ինքը որպես տաքսի չի վարում, իսկ մեքենայի հետևի նստատեղերը բացակայում են, այնտեղ արկղեր էին դրված, կինը չէր կարող դա չնկատել:

Ամբաստանյալը նշել է, թե ճանապարհին մի քանի անգամ մեքենան կանգնեցրել է կարմիր լույսի տակ, տուժողը կարող էր նույնիսկ այդ ժամանակ իջնել մեքենայից, եթե չէր ցանկանում իր հետ երթևեկել: Ամբաստանյալը նշել է նաև, թե տուժողն ինքն է հեռախոսը պատուհանից դուրս նետել, որովհետև հեռախոսն անընդհատ զանգում էր, իսկ նա չէր ցանկանում պատասխանել:

Ամբաստանյալը նշել է, թե տուժողին՝ որպես մարմնավաճառի, ճանաչել է 2015 թվականից, մինչ այդ պատահել է՝ օգտվել է նրա ծառայություններից: Դեպքի օրը նրան տվել է 13 հազար դրամ, որ նա 4-5 ժամ իր հետ լինի: Ինքը նրա պայուսակը չի վերցրել, չի իմացել, որ պայուսակի մեջ գումար կա: Որևէ գումար կամ մատանի չի հափշտակել: Իր մեքենայում մահակ չի եղել, եղել են մեքենայի նորոգման համար անհրաժեշտ գործիքներ, որոնցով տուժողին չի հարվածել:

Դեպքից հետո ինքը չի փախել, այլ Շամշյանի կայքից տեղեկանալով, որ իր նկատմամբ հետախուզում է հայտարարված, զանգել է Շամշյանին, պարզաբանում է պահանջել, վերջինս եկել է իր բնակարան, ինքը նրան հայտնել է իրականությունը՝ որ Սիլվային չի առևանգել, չի բռնաբարել, ավազակություն չի արել…

Դատարանն արձանագրել է. վարույթն իրականացնող մարմինը տեղեկություն ունենալով, որ տուժող կինն ընդունել է մարմնավաճառությամբ զբաղվելու հանգամանքը, այն, որ դեպքից առաջ նա կանգնած է եղել փողոցի մի հատվածում, որտեղ կանգնում են մարմնավաճառները, իր պայուսակում ունեցել է պահպանակներ, «առանց որևէ հիմնավորման հաստատված է համարել տուժողի ցուցմունքը, թե այդ օրը մարմնավաճառությամբ չի զբաղվել, ընդամենը տաքսու է սպասել»:

Դատարանն արձանագրել է, որ ձեռք չեն բերվել ապացույցներ, որոնք հիմք կտային հաստատված համարել, թե Փայլակ Հ.-ն Սիլվա Խ.-ին իր մեքենան նստեցնելով՝ նպատակ է ունեցել առևանգել ու բռնաբարել նրան: Ավելին, ձեռք բերված ապացույցներն ու փաստական հանգամանքները «հաստատում են, որ Սիլվա Խ.-ն ամբաստանյալի մեքենան  է նստել նրան սեռական ծառայություններ մատուցելու նպատակով»:

Տուժողը վարույթն իրականացնող մարմնից ամիսներ շարունակ թաքցրել է իր՝ մարմնավաճառությամբ զբաղվելու հանգամանքը, ժխտել է այն: Դա, ըստ դատարանի եզրահանգման, վկայում է, որ տուժողի ցուցմունքները չեն կարող արժանահավատ համարվել: Անգամ տուժողի հարազատների ցուցմունքների համադրումը հանգեցնում է հետևության, որ տուժողը դեպքի օրը զբաղվել է մարմնավաճառությամբ, այդ նպատակով է կանգնած եղել Լենինգրադյան փողոցում:

Տուժողը միայն դատարանում է հայտնել, իբր կեսգիշերին Լենինգրադյան փողոցում էր գտնվում՝ այնտեղ բնակարան նայելու նպատակով: Տուժողի հարազատների ցուցմունքներով՝ այս հանգամանքը, ըստ դատարանի, նույնպես հերքվել է՝ հարազատների հետ հեռախոսով խոսելիս Սիլվան հայտնել է, թե «աշխատանքի է», իսկ նա այլ աշխատանք, քան մարմնավաճառությունը, չի ունեցել…

Համադրելով գործով ձեռք բերված ապացույցները՝ դատարանը հաստատված է գնահատել, որ դեպքի օրը Փայլակ Հ.-ն Լենինգրադյան փողոցով երթևեկելիս հանդիպել է տուժող, մարմնավաճառությամբ զբաղվող  Սիլվա Խ.-ին, նրա հետ համաձայնության է եկել սեռական բնույթի ծառայություններ մատուցելու վերաբերյալ: Կինը նստել է մեքենա, գնացել են դեպքի վայր, որտեղ պայմանավորված ծառայությունները պահպանակով մատուցվել են: Իսկ երբ ամբաստանյալն առաջարկել է այլ եղանակով ևս ծառայություն մատուցել առանց պահպանակի, տուժողը զայրացել ու կոպտել է՝ հիշատակելով տղամարդու մոր անունը: Ամբաստանյալը զայրացել է, սպառնալիքներ է տվել, բռնություն է գործադրել, որի ընթացքում կատարել է անառակաբարո բռնի գործողություն: Դրանից հետո Սիլվա Խ.-ի գույքը ավազակությամբ հափշտակելու նպատակով նրա կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով և բռնություն գործադրելով՝ բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցնելով ու վնասվածքներ պատճառելով՝ ավազակությամբ հափշտակել է Սիլվա Խ.-ի ոսկե մատանին՝ 100 հազար դրամ արժողությամբ:

Դատարանն արձանագրել է, որ գործի քննությամբ ձեռք չեն բերվել արժանահավատ ապացույցներ, որոնք հիմք կտային եզրակացնելու, թե տուժողի մոտ դեպքի պահին եղել է 1 միլիոն 200 հազար դրամ գումար, և այդ գումարը հափշտակվել է ամբաստանյալի կողմից: Վերջինիս բնակության վայրում, մեքենայում խուզարկություն է կատարվել, ստուգվել են բանկային տվյալները, ստուգվել է՝ դեպքից հետո ամբաստանյալը ինչ-որ պարտքեր մարել կամ այլ ծախսեր կատարել է, թե ոչ, սակայն որևէ հավաստի ապացույց ձեռք չի բերվել, որը հիմք կտար եզրահանգելու, թե Փայլակ Հ.-ն տուժող Սիլվա Խ.-ից հափշտակել է 1 միլիոն 200 հազար դրամ գումար:

Այսպիսով, դատարանը Փայլակ Հ.-ին առաջադրված մեղադրանքներից հաստատված չի համարել տուժողին առևանգելու, բռնաբարելու, ինչպես նաև տուժողից ավազակությամբ 1 միլիոն 200  հազար դրամ գումար հափշտակելու մեղադրանքները:

Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման վտանգավոր ռեցիդիվ Փայլակ Հ.-ի կողմից:

Դատարանը Փայլակ Հ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 138 հոդվածի 1-ին մասով կայացրել է արդարացման դատական ակտ:

Փայլակ Հ.-ն մեղավոր է ճանաչվել ավազակային հարձակման համար, սակայն ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այլ՝ ավելի մեղմ՝  175 հոդվածի 1-ին մասով՝ հաստատված չհամարելով ավազակությամբ 1 միլիոն 200 հազար դրամի հափշտակությունը, այլ՝ հաստատված համարելով միայն  100 հազար դրամ արժողությամբ ոսկե մատանու հափշտակությունը:

Փայլակ Հ.-ն, բացի ավազակային հարձակումից, մեղավոր է ճանաչվել նաև բռնության գործադրմամբ անառակաբարո գործողություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  139 հոդվածի 1-ին մասով:

Փայլակ Հ.-ն վերջին հաշվով դատապարտվել է  7 տարի ազատազրկման:

Նրանից հօգուտ տուժողի կբռնագանձվի 100 հազար դրամ՝ որպես հանցավոր արարքով պատճառած նյութական վնասի հատուցում:

Պատժի սկիզբը՝ 2017 թվականի դեկտեմբերի  23-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը և մեղադրող դատախազը:

Պաշտպանը պահանջել է բեկանել մեղադրական մասով դատական ակտը, Փայլակ Հ.-ին արդարացնել նաև այն մեղադրանքներում, որոնցով նա մեղավոր է ճանաչվել ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

Մեղադրող դատախազը պահանջել է բեկանել դատական ակտի՝ արդարացման հատվածը, Փայլակ Հ.-ին մեղավոր ճանաչել նախաքննական մարմնի առաջադրած բոլոր մեղադրանքներով և դատապարտել ոչ թե 7, այլ  10  տարի ազատազրկման:

Վերաքննիչ քրեական դատարանում այս գործը քննվում է Ա. Ազարյան, Մ. Արղամանյան, Ա. Մնացականյան կազմով:






Փաշինյանը պետական բյուջեից միլիոններ է վատնում «ֆեյքաբուծարաններ» պահելու համար. Պետրոս Ղազարյանի խոստովանությունըԿամո Ունանյանը հնարավոր է մենամարտի UFC կազմակերպությունումԵրևանում կկայանա խառը մենամարտերի Mix Fight 58 մեծ մրցաշարԴդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվիՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուցՊուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգիԿոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ)Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնությունԵրեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհինՄուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալըԵվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնիԳոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունՔամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառերԴնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին մնացել է մեկ կիլոմետր. ռազմական փորձագետ (Քարտեզ)Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ«Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցըՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբՈւկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրսՌազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակըԼրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ)MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնիցՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկաններըԹուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ Սուրենյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top