Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաները «ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ Մահացել է Խոսե Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահը» ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին 2 անհաջող փորձ․ ԱԺ-ն չկարողացավ քվորում ապահովել Արարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվել Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից Ռոնալդուն կարող է վերադառնալ հարազատ ակումբ Որ ֆուտբոլիստները կհեռանան «Ռեալից» Ալոնսոյի նշանակումից հետո Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբան

Նիկոլ Փաշինյանի ուղերձը Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ

Արխիվ 16-20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ։ Ուղերձը՝ ստորեւ․ 

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.

 
30 տարի առաջ Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Պատմական այդ որոշումը հիմնված էր անկախ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքի վրա եւ բխում էր այդ կամքից ինչը հաստատվեց մեկ տարի անց Հայաստանի անկախության հանրաքվեով:

Նախորդ 30 տարիները լի են եղել բազմաթիվ փորձություններով, ձախողումներով ու հաղթանակներով: Այդ հաղթանակներից ամենակարեւորը Արցախյան փառապանծ ազատամարտն էր, որ հայոց բանակի ձեւավորման հիմք ու խթան հանդիսացավ: 2020 թվականի հուլիսյան հաղթական մարտերը ապացուցեցին, որ մենք ունենք մարտունակ բանակ, որ ի վիճակի է պաշտպանել Հայաստանի անվտանգությունը եւ Հայաստանը կարող է պատվով կատարել Արցախի անվտանգության երաշխավորի իր գործառույթը:

Նախորդ 30 տարվա ամենամեծ ձախողումը պետական եւ հանրային իստիտուտների կայացվածության ցածր մակարդակն է, եթե չասենք ինստիտուտների բացակայությունը: Անկախություն ձեռքբերելուց գրեթե անմիջապես հետո Հայաստանը տառապել է անկախ դատական համակարգի, օրենքի գերակայության, օրենքի առաջ բոլորի հավասարության բացակայությունից:

Երկար տարիներ կոռուպցիան եղել է պետական կառավարման առանցքային գործիքակազմը, ինչի հետեւանքով Հայաստանը մնացել է առանց արդյունավետ պետական կառավարման համակարգի: Կոռուպցիան թափանցել է ամենուր՝ պետական կառավարման համակարգ, դատաիրավական համակարգ, դպրոց, մանկապարտեզ, բուհեր, ակադեմիական ու մշակութային շրջանակներ, զանգվածային լրատվության միջոցներ, ընտրական համակարգ, երբեմն նույնիսկ հոգեւոր հարաբերությունների ոլորտ: Սա ոչ թե առանձին խմբերի կամ անհատների, այլ մեր բոլորիս, մեր հավաքական ձախողումն է եղել, որտեղ մեզնից յուրաքանչյուրը ունեցել է իր մեծ կամ փոքր դերակատարումը:

Այս ամենի ամենաաղետալի հետեւանքը դարձել է այն, որ քաղաքացին օտարվել է իր պետությունունից, իրավունքներից ու պարտականություններից, պետական կարգը օտար է դարձել քաղաքացուն, որովհետեւ հիմնված է եղել ոչ թե նրա կամքի, այլ կոռուպցիայի եւ ընտրակեղծիքների վրա հիմնված քաղաքական պարտադրանքի վրա:

2018 թվականին տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը հենց այս հակադրությունը լուծելու եկավ: Քաղաքացին, որ օտարված էր իրավունքից, վերստին իր ձեռքը վերցրեց պետական իշխանություն ձեւավորելու իր իրավունքը: Եւ սա մեր նախորդ 30 տարիների հաջողությունները ամրագրելու եւ ձախողումները շտկելու պատմական հնարավորություն է:

Մեր առաջնային անելիքը շարունակում է մնալ նույնը. պետական եւ հանրային ինստիտուտների կայացումը: Բանակի բնականոն զարգացումը պետք է շարունակվի, եւ մենք պիտի խնդիր դնենք ունենալ աշխարհի ամենամարտունակ բանակներից մեկը:

Ընտրական անկեղծելի մեխանիզմ, անկախ դատական համակարգ, մեր պետության ու ժողովրդի ինստիտուցիոնալ նպատակները սպասարկող եւ մրցունակությունը բարձրացնող, կեղծիքից ազատ կրթական համակարգ, բարձր պրոֆեսոնալիզմն ու արդյունավետությունը խթանող պետական կառավարման համակարգ, նորարար, ստեղծագործ ու մրցակցային տնտեսություն, պարտականություններին՝ իրավունքների համանմանությամբ նախանձախնդիր վերաբերվող քաղաքացի, գործարար, պաշտոնյա. սա է մեր առաջիկա հրատապ անելիքը, ինչը հնարավոր է իրականացնել միայն այնպիսի պայմաններում եւ մթնոլորտում, երբ մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է իր անհատական վարքագծի ազդեցությունը իրականության վրա, երբ փոքրամասնության իրավունքների պաշտպանությունը չի դառնում պարտադրանք մեծամասնության նկատմամբ՝ երկիրը դատապարտելով հավերժական տեղապտուտի:

Աշխատանքը, կրթությունը, հմտությունների, գիտելիքի իմացության շարունակական բարձրացումը պիտի դառնա յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական ապահովության ու բարեկեցության հիմնաքար, յուրաքանչյուր քաղաքացի (բացառությամբ՝ անաշխատունակության հետ կապված դեպքերի) նախ ինքը պիտի դառնա սեփական բարեկեցության պատասխանատուն իսկ կառավարությունն ու պետությունը պիտի բավարար կրթական, իրավական, մրցակցային պայմաններ ստեղծեն այդ պատասխանատվության օրինական ու արդյունավետ իրացման համար:

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ: Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության Հռչակագրի 30-ամյակի կապակցությամբ: Մենք վերջերս ընդունեցինք Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որտեղ արձանագրեցինք, որ այսօրվա Հայաստանն իրեն դիրքավորում է որպես հայ ժողովրդի պետական հազարամյա երթի կարեւորագույն հանգրվան եւ մեր օրերի մեր վարքագիծն է կանխորոշելու հայ ժողովրդի առաջիկա հազարամյա ճակատագիրը: Հայաստանում հաստատվծ պետական կարգը պիտի հարազտ դառնա յուրաքանչյուր քաղաքացու եւ պետք է բխի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված պատասխանատվությունից:

Մենք անկախության Հռչակագիրը ընդունած սերնդի ներկայացուցիչն ենք եւ մեր պատմական պարտքն ու առաքելությունն է մեր հռչակած իղձերը դարձնել իրականություն: Եւ սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ պատասխանատվություն, որովհետեւ հայկական պետությունը պիտի է գոյություն ունենա հավիտյան, հայ ժողովուրդը պիտի գոյություն ունենա հավիտյան:

Եւ ուրեմն՝

Կեցցե՛ Ազատությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե Արցախի Հանրապետությունը,

Եւ կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում»։






Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաներըՎեց տարեկանում ավելորդ քաշ ունենալը կրկնապատկում է 18 տարեկանում ճարպակալման վտանգը. ECO2025«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆՄահացել է Խոսե Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահը»ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին2 անհաջող փորձ․ ԱԺ-ն չկարողացավ քվորում ապահովելԱրարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվելՄերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքիցՌոնալդուն կարող է վերադառնալ հարազատ ակումբ Որ ֆուտբոլիստները կհեռանան «Ռեալից» Ալոնսոյի նշանակումից հետո Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբանԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացելԵրեւանից Լիոն թռչող օդանավին կայծակ է հարվածելՏարադրամի փոխարժեքները մայիսի 14-ինԾառայե՛ք կամ վճարե՛ք. պատգամավորը պնդում է՝ խուսափելու որեւէ սողանցք չպետք է լինիՊուտինն ու Թրամփը կհանդիպե՞ն Ստամբուլում. Ռուսական աղբյուրՄայիսի 14-ի աստղագուշակԼույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՌուսները Հարավդոնեցկյան ճակատում գրավել են ուկրաինական պաշտպանության առանցքային հանգույցներից մեկը` Բոգատիրը (Քարտեզ) «Հրապարակ». Հակոբ Ասլանյանը Փաշինյանին հեռացնելը միայն ընտրություններով է պատկերացնումԱրեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»Պապիկյանը Բեռլինում քննարկել է պաշտպանության ոլորտում Գերմանիայի հետ համագործակցությունը«Ժողովուրդ». Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Գալյանը այցելել է «Նուբարաշեն». քաղաքական հաշվա՞րկ էՌԴ-ն լրջորեն պատրաստվում է լայնածավալ հարձակման և ուժերը տեղափոխում է առաջնագծի կարևոր կետեր. Financial TimesՍպասվում է անձրև և ամպրոպ. Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովԵրևման Սուրբ Խաչի տոնին եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի սրացումներն անգամ ՔՊ–ում չեն մարսում«Ժողովուրդ». Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը կառերեսվեն. հոկտեմբերի 27-ի գործի հետքերով«Հրապարակ». Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրաՓրկարարները ժամեր անց գտել են Կիևյան կամրջից ցած նետված երիտասարդի մարմինը«Ժողովուրդ». Բունտ ՔՊ-ում՝ գլխավոր դատախազի դեմ. Վարդապետյանի լռությունը սկսում է «ձայնել»Ռուսական բանակը սկսել է թիկունքից շրջանցել Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիան (Տեսանյութ, Քարտեզ)Ռուսական C-400 համակարգերը շատ կարևոր դեր են խաղացել Պակիստանի հետ առճակատման մեջ. ՄոդիԱրտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դիԹրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top