Սա գործող դպրոցի շենք է․ պատգամավորը լուսանկարներ է հրապարակել
Արխիվ 16-20
ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հրապարակել է Սյունիքի մարզի Արևիսի դպրոցի անմխիթար վիճակը պատկերող լուսանկարներ:
«Սա դպրոցի շենք է։ Սյունիքի մարզի Արևիսի դպրոցի...Գործող դպրոցի...Սահմանամերձի կարգավիճակը խլած, բայց իրապես սահմանամերձ (գյուղը խոտհարքներ ունի, որ մեկ կմ է Նախիջևանից հեռու) դպրոցի շենք։
Աշխարհից կտրված այդ համայնքում ուսուցիչ չի գալիս, որ պարապի։ Իսկ այստեղ մեր երեխաներն են սովորում, ովքեր գիտեն, որ քիչ հեռու հակառակորդի դիրքերն են...
Էլի եմ կրկնում. սահմանամերձ բնակավայրերին առանձնահատուկ ուշադրություն է անհրաժեշտ..
21-րդ դարը պիտի հասնի այս գյուղեր»,- գրել է նա։