Մինսկում ձերբակալել են բողոքի անօրինական ցույցերի ենթադրյալ համակարգողին
Արխիվ 16-20
Մինսկում միլիցիան հայտնաբերել է անօրինական փողոցային ակցիաների հնարավոր համակարգողներից մեկին՝ քաղաքի 34-ամյա բնակիչը նոր ցուցարարների էր որոնում եւ նրանց վճարում մասնակցության համար, հայտնել է երկրի ՆԳՆ-ն։
Ուժայինները նրա հետքի վրա են դուրս եկել 37-ամյա մինսկցուն ձերբակալելուց հետո, որը մեկ օր առաջ բանտարկությունից ազատ էր արձակվել:
«Համակարգողը նրան է մոտեցել քաղաքի կենտրոնական մթերային խանութներից մեկում եւ առաջարկել հավաքել մոտ 10-12 մարդ քաղաքական բնույթի չարտոնված զանգվածային միջոցառմանը մասնակցելու համար։ Համաձայնություն ստանալուց հետո անծանոթը միջնորդին է տվել 60 ռուբլի, ինչպես նաեւ նրա համար ոգելից եւ սննդամթերք է գնել»,- իր Telegram ալիքում հայտնել է ՆԳՆ-ն։
Միլիցիայից հավելել են, որ կանխել են դավադրության մասնակիցների հանդիպումը, որը նշանակված էր օգոստոսի 19-ին, կատարվում է ստուգում։