Հայաստանում կանցկացվի FIBA 3 x 3 սթրիթբոլի առաջին պաշտոնական մրցաշարը
Արխիվ 16-20
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի 3×3 բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունը:
Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան Splash League-ի հետ համատեղ, առաջիկա կիրակի՝ օգոստոսի 23-ին, ժամը 13:00-ին կանցկացնի FIBA 3 x 3 սթրիթբոլի առաջին պաշտոնական մրցաշարը։
Մրցաշարը կանցկացվի FIBA 3×3 պաշտոնական կանոններին համաձայն։ Յուրաքանչյուր մասնակից կստանա միջազգային վարկանիշ։
Այն կկայանա Երևանի Cascade Art Playground-ի խաղահրապարակում։
Նշենք, որ խաղադաշտի նկարազարդումն իրականացրել է մոլդովացի սթրիտ արտիստ Դմիտրի Պոտապովը, որին օգնել է ՌԴ-ից ժամանած Էդվարդ Հովսեփյանը: Դաշտի մակերեսը 400 քառ. մետր է։
Նկարազարդման աշխատանքը տևել է յոթ օր, որի վրա ծախսվել է 150 լիտր ներկ: Cascade Art Playground-ը միավորում է արվեստը, սպորտը, անհոգ մանկությունն ու քաղաքում նոր՝ տարբերվող մի վայր ունենալու հնարավորությունը:
Նախագծի հեղինակը Պետրոս Ծամերյանն է, համահեղինակը՝ Գրիգոր Բաղդագուլյանը, իսկ ֆինանսավորմանն աջակցել է Awesome Foundation Yerevan-ը: