Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի էության ու բարոյականության մասին․ Միհրան Հակոբյան
Արխիվ 16-20
Նկատե՞լ եք, որ արդեն երկու տարի է՝ ոչ մեկը վայնասուն չի բարձրացնում, որ Հայաստանում քարը պայթի երկու միլիոն մարդ կա: Վայնասուն չի բարձրացնում, որ արտաքին պարտքի ծավալը հասել է տիեզերք, ու որ ամեն ծնվող երեխայի ուսերին X գումար պարտք կա փակելու: Գիտե՞ք չէ՝ ինչու չկա այդ վայնասունը. որովհետև վայնասուն բարձրացնողները՝ իրենց լրատվամիջոցներով հանդերձ, հիմա Հայաստանում իշխանություն են: Հիմա ամեն բան կարգին է. երկրում առնվազն երեք միլիոն մարդ կա, արտաքին պարտքի աճող ծավալն էլ նոռմալ երևույթ է, այդպես էլ պետք է լիներ: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի էության ու բարոյականության մասին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10158639084603197