Հարավային Սուդանում բեռնատար օդանավի կործանման հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել
Արխիվ 16-20
Հարավային Սուդանի South West Aviation ավիաընկերությանը պատկանող բեռնատար օդանավի կործանման հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«15 հոգու և անձնակազմի ևս 2 անդամի ենք հաշվել, այսպիսով՝ զոհերի ընդհանուր թիվը 17 է»,- նշել է Ժոզեֆա Մայոմա անունով ականատեսներից մեկը և հավելել, որ օդանավում գտնվողներից մեկի կյանքը հնարավոր է եղել փրկել։ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։
Ականատեսի խոսքով՝ օդանավը թռիչքից մի քանի րոպե անց Ջուբա մայրաքաղաքի շրջաններից մեկում է կործանվել։ Նշվում է, որ օդանավը մայրաքաղաքից Վաու և Ավեյլ բնակավայրեր է պատրաստվել չվերթ իրականացնել։