«Արևմտյան սահմանին անհանգիստ է, զենք են ճոճում»․ Լուկաշենկո
Արխիվ 16-20
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի արևմտյան սահմանին անհանգիստ է, զենք են ճոճում, բացահայտ միջամտում են հանրապետության գործերին: «Արեւմտյան սահմանին անհանգիստ է, զենք են ճոճում, սպառնում, բացահայտորեն միջամտում են մեր ինքնիշխան պետության ներքին գործերին», - ասել Է նա Գրոդնոյում՝ իր աջակցության հանրահավաքին, որի հեռարձակումը վարում է RT-ն: Նա նաեւ հավելել է, որ խնդիը կլուծեն առանց ՀԱՊԿ-ի օգնության։
Շարունակելով միտքը, նա հանձնարարել է սահմանապահ ծառայությանը՝ թույլ չտալ գրոհայինների, պրովոկատորներ եւ զենքի մուտք Բալառուսի տարածք։ Լուկաշենկոն նշել է նաեւ․ «Անկարգությունների բոլոր կազմակերպիչները նստած են արտերկրում եւ ստանում են որոշակի աջակցություն օտարերկրյա ղեկավարներից»։
Ինչ վերաբերում է ներքին անկարգություններին եւ գործադուլներին, ապա Բատկան հանձնարարել է՝ երկուշաբթի օրվանից փակել գործադուլի դիմած ձեռնարկությունները։ «Հետո կորոշենք՝ ում հրավիրենք այնտեղ աշխատելու»,- ավարտել է միտքը Լուկաշենկոն։