ՍԴ եւ վճռաբեկ դատարանը միավորում են եւ ստեղծում Գերագույն դատարան
Արխիվ 16-20
ՀՀ արդարադատության նախկին նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ գրում է, որ իր տեղեկություններով՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այսօր հավանություն է տվել սահմանադրական եւ վճռաբեկ դատարանները միավորելու հիմքով Հայաստանի Գերագույն դատարան ստեղծելու կարեւորագույն հայեցակարգային մոտեցմանը:
«Ողջունում եմ հանձնաժողովի դիրքորոշումը, կարեւորում եմ հարցի հանրային քննարկումը հանրության մոտ այդ մոտեցման ճշմարտացիության համոզմունք ձեւավորելու նպատակով եւ պատրաստ եմ ցանկացած ֆորմատով աջակցել այդ գործընթացին: Պատմական շանս ունենք դատական համակարգը վերափոխելու դատական իշխանության: Գերագույն դատարանի ստեղծումն այլընտրանք չունի», - նշում է Մանուկյանը: