Լուկաշենկոն պատմել է «քառորդ դարի ընթացքում» իր ամենալուրջ որոշման մասին
Արխիվ 16-20
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է «քառորդ դարի ընթացքում» իր ամենալուրջ որոշման մասին, գրում է «Sputnik Բելառուսը»: Այդ որոշում զինված ուժերի հիմնական ստորաբաժանումները օրերս լիակատար մարտական պատրաստականության բերումը եւ տեղակայումն է արեւմտյան ուղղությամբ:
Լուկաշենկոն դժգոհել է, որ ստիպված է զբաղվել երկրում տարբեր խնդիրների լուծման փոխարեն իրավիճակի կայունացման հարցով։ «Այս ներքին իրավիճակին ավելացել է արտաքին գործոնը։ Մենք ՆԱՏՕ-ի զորքերի լուրջ տեղաշարժեր ենք տեսնում Լեհաստանի եւ Լիտվայի տարածքում՝ մեր սահմանների անմիջական հարեւանությամբ»,- հայտարարել Է Լուկաշենկոն՝ 6-րդ առանձին գվարդիական մեքենայացված բրիգադ այցելության եւ ուժային բլոկի ղեկավարության հետ խորհրդակցության ընթացքում:
Ավելի վաղ հանրապետության ղեկավարը հայտարարել է զորքերի տեղափոխման մասին դեպի արևմտյան սահմանին և բանակի լիակատար մարտական պատրաստվածության բերելու մասին։ Լուկաշենկոն դա անվանել է արեւմուտքում պետության ինքնիշխանության եւ անկախության, պետական սահմանի պաշտպանության լրացուցիչ միջոցներ:
Ավելի վաղ «Sputnik»-ը հայտնել էր, որ Լուկաշենկոն ընդդիմության գործողությունները համարել է իշխանությունը զավթելու փորձ ։