Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաները «ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ Մահացել է Խոսե Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահը» ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին 2 անհաջող փորձ․ ԱԺ-ն չկարողացավ քվորում ապահովել Արարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվել Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից Ռոնալդուն կարող է վերադառնալ հարազատ ակումբ Որ ֆուտբոլիստները կհեռանան «Ռեալից» Ալոնսոյի նշանակումից հետո Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբան

ՀԵՐՈՍ ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՆԳԼԵՐԵՆ ԳՐՔԵՐԸ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ

Արխիվ 16-20

Ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի պաշտպանության բանակի զինծառայող, սերժանտ Ադամ Սահակյանը կդառնար 24 տարեկան:

Մեր օրերի հերոսի մասին բազմիցս ինչպես Հայաստանում, Արցախում, այնպես էլ Սփյուռքում գրվել են հայրենասիրական հոդվածներ, հուշեր հաղորդումներ ու փաստավավերագրական ֆիլմեր են նկարահանվել, սակայն որպես գեղարվեստական կերպար այն ներկայացնում է սիրված մտավորական, գրող Սամվել Բիշարյանն իր երկու «Hello Adam» («Ողջույն Ադամ») եւ «The Brave Eagle» («Խիզախ Արծիվ») վերնագրված գրքերում: Մի քանի խոսքով ներկայացնեմ գրքերը: «Hello Adam» («Ողջույն Ադամ») գիրքը առաջինն է` նվիրված հերոսին: Երկու տասնյակից ավելի անգլերեն ու հայերեն գրքերի հեղինակ Բիշարյանը փաստում է` գիրքն անգլերեն է գրել, որպեսզի այն հասնի նաեւ օտարերկրյա ընթերցողներին, եւ որ ամբողջ աշխարհում ճանաչեն մեր հերոսներին: Գիրքը բաղկացած է տասնմեկ պատմվածքներից: Դրանցից յոթը քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մասին է: Պատմվածքներից մի քանիսը վերաբերում են Ադամ Սահակյանի կյանքի` մինչ Ապրիլյան պատերազմը ընկած ժամանակահատվածին: Ադամը հանդես է գալիս որպես գործող կերպար եւ իր դրական վարքագծով վառ օրինակ է շատ- շատերի համար: Նրանք, ովքեր ճանաչել են Ադամին մինչեւ 2016 թվականին քառօրյա պատերազմի հերոս դառնալը, նշում էին, որ նա աչքի էր ընկնում իր արդարամտությամբ, անկեղծությամբ, քաջությամբ, տեսողական վառ հիշողությամբ եւ արագ կողմնորոշվելու ունակությամբ: Նա խորին հարգանք էր տածում տարեցների նկատմամբ եւ ակնածանքով էր վերաբերվում իրեն շրջապատող աղջիկներին: Ադամը նման էր հեքիաթային մի հերոսի, եւ բոլոր աղջիկները սիրահարվում էին նրան: Պատմվածքները խորությամբ ըմբռնելու եւ երիտասարդ սերնդի անգլերեն լեզվամտածողությունն ավելի զարգացնելու համար պատմվածքների վերջում հեղինակը զետեղել է մի առանձին բաժին, որի նպատակն է ստուգել ձեռք բերված գիտելիքները: Գրքի վերջում կա բառարան, որը կօգնի ընթերցողներին իմանալ անծանոթ բառերի նշանակությունը: Իսկ ահա «Խիզախ Արծիվը» վերնագրով, Ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մասին երկրորդ գիրքն է: Այն ավելի շուտ փաստավավերագրական բնույթ ունի: Բաղկացած է ութ գլխից: Առաջին գլուխը կոչվում է «Հեղինակի մեկնաբանությունները Ադամ Սահակյանի ու նրա ընտանիքի մասին»: Այստեղ հեղինակը հանգամանորեն քննարկում է շատ հետաքրքիր հարցեր` կապված Ադամի ու նրա ընտանիքի հետ: Հաջորդ` երկրորդ գլուխը կոչվում է «Պահապան հրեշտակը»: Այն իր հերթին բաժանվում է երկու ենթավերնագրերի` «Իրական դեպք» եւ «Սիրահարների այգում»: Եթե առաջինում Ադամն աչքի է ընկնում իր քաջ պահվածքով, երկրորդում մենք տեսնում ենք Ադամին իր սիրած աղջկա հետ այգում զբոսնելիս, իր քնքուշ վերաբերմունքով իր սիրեցյալի` Անուշի հանդեպ: Անկեղծ ասած, իրականում Ադամը ընտրած աղջիկ չի ունեցել, սակայն հեղինակը, խորհրդակցելով Ադամի մոր հետ եւ ստանալով նրա թույլտվությունը, կերտել է, այսպես ասած, սիրո մի պատմություն, որտեղ Ադամն ու Անուշը խելագարի պես սիրում են իրար: Նրանք միմյանց համար բանաստեղծություններ են կարդում ու ավելի բորբոքում իրենց սիրո անմար կրակը: Երրորդ գլուխը կոչվում է` «Հիշողությունների շղթա»: Այն բաղկացած է երեք ենթավերնագրերից` «Լույս եւ խավար», «Զինվորական գերեզմատանը» եւ «Սպասված հանդիպում Ադամի ծնողների հետ»: Չորրորդ գլուխը կոչվում է «Մարդիկ, ովքեր խոսում են Ադամի մասին մինչ ապրիլյան պատերազմը»: Հինգերորդ գլխում խոսվում են Ադամի գրաֆիկական աշխատանքների մասին, որի ցուցահանդեսը բացվեց Ալեքսանդր Թամանյանի անվան սրահում 2016 թվականի նոյեմբերին, անսպասելի հեռախոսազանգի մասին, բանաստեղծությունների մասին` նվիրված Ադամին եւ ուրախ մանկության մասին: Վեցերորդ գլուխը վերաբերում է «Ողջույն Ադամ» գրքին ու այդ գրքի շնորհանդեսին: Յոթերորդ գլուխը անվանվել է «Խիզախ արծիվը»: Այս գլխում Ադամի պատմության ուսուցչուհին հավաքում է բարձր դասարանցիներին ու նրանց հետ զրուցում է Ադամի մասին: Ութերորդ գլուխը կոչվում է «Երեխաները Ադամ Սահակյանի մասին»: Գիրքն ընթերցվում է մի շնչով: Այն գովեստի խոսքերի է արժանացել մի շարք արտասահմանյան ընթերցողների կողմից, դե էլ չեմ ասում` մեր տեղացի ընթերցողների: Հավերժ փառք ու պատիվ մեր հայոց բանակին ու բոլոր հերոսներին եւ հերոսածին մայրերին:

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ






«Հլը ծափ տուր տենամ», «Բոլորով հլը մի հատ հանգստացեք»․ լեզվակռիվ՝ ԱԺ-ում (տեսանյութ)Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաներըՎեց տարեկանում ավելորդ քաշ ունենալը կրկնապատկում է 18 տարեկանում ճարպակալման վտանգը. ECO2025«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆՄահացել է Խոսե Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահը»ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին2 անհաջող փորձ․ ԱԺ-ն չկարողացավ քվորում ապահովելԱրարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվելՄերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքիցՌոնալդուն կարող է վերադառնալ հարազատ ակումբ Որ ֆուտբոլիստները կհեռանան «Ռեալից» Ալոնսոյի նշանակումից հետո Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբանԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացելԵրեւանից Լիոն թռչող օդանավին կայծակ է հարվածելՏարադրամի փոխարժեքները մայիսի 14-ինԾառայե՛ք կամ վճարե՛ք. պատգամավորը պնդում է՝ խուսափելու որեւէ սողանցք չպետք է լինիՊուտինն ու Թրամփը կհանդիպե՞ն Ստամբուլում. Ռուսական աղբյուրՄայիսի 14-ի աստղագուշակԼույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՌուսները Հարավդոնեցկյան ճակատում գրավել են ուկրաինական պաշտպանության առանցքային հանգույցներից մեկը` Բոգատիրը (Քարտեզ) «Հրապարակ». Հակոբ Ասլանյանը Փաշինյանին հեռացնելը միայն ընտրություններով է պատկերացնումԱրեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»Պապիկյանը Բեռլինում քննարկել է պաշտպանության ոլորտում Գերմանիայի հետ համագործակցությունը«Ժողովուրդ». Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Գալյանը այցելել է «Նուբարաշեն». քաղաքական հաշվա՞րկ էՌԴ-ն լրջորեն պատրաստվում է լայնածավալ հարձակման և ուժերը տեղափոխում է առաջնագծի կարևոր կետեր. Financial TimesՍպասվում է անձրև և ամպրոպ. Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովԵրևման Սուրբ Խաչի տոնին եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի սրացումներն անգամ ՔՊ–ում չեն մարսում«Ժողովուրդ». Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը կառերեսվեն. հոկտեմբերի 27-ի գործի հետքերով«Հրապարակ». Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրաՓրկարարները ժամեր անց գտել են Կիևյան կամրջից ցած նետված երիտասարդի մարմինը«Ժողովուրդ». Բունտ ՔՊ-ում՝ գլխավոր դատախազի դեմ. Վարդապետյանի լռությունը սկսում է «ձայնել»Ռուսական բանակը սկսել է թիկունքից շրջանցել Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիան (Տեսանյութ, Քարտեզ)Ռուսական C-400 համակարգերը շատ կարևոր դեր են խաղացել Պակիստանի հետ առճակատման մեջ. ՄոդիԱրտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դիԹրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top