Հայկ Գեւորգյանը հանրության դատին է ներկայացրել իր նոր «Սիրող սրտեր» երգի տեսահոլովակը (Պրեմիերա)
Արխիվ 16-20
Երգիչ, երաժիշտ ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ հանրության դատին է հանձնել իր նոր «Սիրող սրտեր» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Չնայած նրան, որ երգի տեսահոլովակը նկարահանվել է ամիսներ առաջ, սակայն համավարակով պայմանավորված՝ պրեմիերան հետաձգվել է եւ հիմա է հրապարակվել:
Նշենք, որ երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը ԳԱՐԵԳԻՆ ԱՄՅԱՆՆ է, իսկ տեսահոլավակի նկարահանման գործում Հ. Գեւորգյանին օգնել են ընկերները։ Անդրադառնալով տեսահոլովակին՝ Հայկն ընդգծում է, որ մշտապես աշխատել եւ կատարելագործվել է պետք, բայց, որպես առաջին տեսահոլովակ, կարծում է՝ այն կայացել է. «Շատ եմ կարեւորում թիմային աշխատանքը: Շնորհակալ եմ ընկերներիս, հարազատներիս, որոնք սատարել են ինձ, շնորհակալ եմ հոլովակի ռեժիսոր Գեւորգ Թովմասյանին, նկարահանման ամբողջ խմբին, որոնց շնորհիվ հոլովակը կայացել է»: