«Ոչ ոք չի ասել, որ ես այլևս հարկավոր չեմ թիմին» Սուարես
Արխիվ 16-20
«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է ակումբից հեռանալու մասին լուրերը։
«Լուրեր են պտտվում, որ ակումբի նախագահը որոշ անուններ է ներկայացրել։ Ակումբում մեծ փոփոխություններ են սպասվում, սակայն ոչ ոք ինձ չի ասել, որ ես այլևս հարկավոր չեմ թիմին։
Ես արդեն 6 տարի է այստեղ եմ, և դա երկար ժամանակ է, որ ինձ ասեն, թե ինչ են մտածում իմ մասին։
Ես միայն լավագույնն եմ ցանկանում «Բարսելոնային» և ուզում եմ շարունակել խաղալ թիմում, բայց եթե ակումբի ղեկավարությունը դեմ է` ես պատրաստ եմ նախագահի հետ քննարկել մեր աշխատանքի հետագա ընթացքը»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում El Pais-ը։
Նշենք, որ վերջին շրջանում կատալոնական ակումբի նախագահ Բարտումեուն հայտարարել էր ակումբում մեծ փոփոխություններ անելու մասին և նշել էր մի շարք ֆուտբոլիստների անուններ, որոնք հավանաբար չեն շարունակի հանդես գալ թիմում։