Րաֆֆու պարտքով խնդրած հացի ու նրան մերժած խանութպանի մասին
Արխիվ 16-20
Մի անգամ Րաֆֆին գնաց խանութպանի մոտ և խնդրեց իրեն հաց տալ` հետո վճարելու պայմանով:
Հացավաճառը հրապուրված էր Րաֆֆու վեպերով, բայց նրան անձամբ չէր ճանաչում: Այդ պատճառով էլ մերժեց վիպասանին
և հաց չտվեց: Այդ դեպքից մի քանի ամիս անց Րաֆֆին կնքեց իր մահկանացուն: Ողջ Թիֆլիսը մասնակցեց անվանի վիպասանի
թաղմանը: Գնաց նաև խանութպանը:
Տեսնելով հանգուցյալին` նա ցնցվեց. քիչ էր մնում` հուզմունքից շնչահեղձ լիներ:
Ինչպե՜ս կարողացավ մերժել մի մարդու, որի երկերով հիացել, հուզվել ու ոգեշնչվել էր այսքան տարի:
Թաղման հաջորդ օրից սկսած` ամբողջ մի տարի խանութպանն ամեն առավոտ երկու թարմ հաց էր ուղարկում Րաֆֆու այրուն:
Հ Գ-Այս ամենից հետևություն. Եկեք ապրենք այնպես, որպեսզի չզղջանք մեր արարքների համար:
ՄՇԱԿՈՒՅԹ VNEWS