«Հավանաբար Ալիևը նմանատիպ բան է աղաչել». Կարեն Հովհաննիսյան
Արխիվ 16-20
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ կարծիքով Լավրովը պարզ ու հասկանալի լեզվով ասում է Ադրբեջանին, որ խողովակները, որոնք ՀԻՆ դիրքից 15 կմ հեռավորության վրա են, և որ հայերը այդ դիրքի նկատմամբ ուզում էին հաջողության հասնել (դե, հավանաբար, որոշ պայմանավորվածություններից ելնելով՝ չի ասում, որ հաջողության ենք հասել, հավանաբար, Ալիևը նմանատիպ բան է աղաչել), ուղիղ վերահսկողության տակ է գտնվում։
Լավրովը նաև Թուրքիային անուղղակի հասկացնում է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտում անելիք չունի և ասում, որ հուլիսյան մարտերին հենց Ռուսաստանն է ակտիվ միջամտություն ունեցել հրադադարի հասնելու համար, որը եղավ հուլիսի 16-ին, բայց նաև նշում, որ հրադադարի հասել են՝ ոչ առաջին փորձից»։