«Մեզ վրա հարձակվել են ԱՄՆ ուղղաթիռներն ու զրահատեխնիկան». պատմել Է ողջ մնացած զինվորականը(տեսանյութ, ֆոտո, 18+)
Արխիվ 16-20
Ինչպես հայտնի է, օգոստոսի 17-ին ԱՄՆ-ի զինվորականները երկրի արեւելքում հարձակվել են Սիրիական բանակի դիրքերի վրա: Քրդական Կամըշ նահանգում զրահամեքենաներով ավտոշարասյունը եւ «Ապաչի» հարվածային ուղղաթիռը գնդակոծել են սիրիացիների դիրքերն այն բանից հետո, երբ նրանք թույլ չեն տվել ամերիկացի զինվորականներին անցնել իրենց անցակետով: Բախման հետեւանքով մեկ զինծառայող զոհվել է, երկուսը՝ վիրավորվել ։
Վիրավորված սիրիացի մարտիկներից մեկը պատմել է ամերիկացիների հետ բախման ողբերգական հանգամանքների մասին․ «Սիրիական բլոկպոստ գտնվում է Թել-Զահաբի հարևանությամբ։ Այնտեղ ժամանեց ամերիկյան 5 զրահամեքենա։ Նրանք հասնելով դիքին, կանգ առան։ Հետո մեր թարգմանիչը հայտնեց նրանց, որ առաջ չեն կարող անցնել։ Ամերիկացիներն ի պատասխան փորձեցին առաջ շարժվել, սակայն զինվորները փակեցին ճանապարհը՝ զենքն ուղղելով նրանց վրա։ Նրանք հանեցին ինքնաձիգները, գնդացիրները և ՌՊԳ-ները։ Ապա ամերիկյան մեքենաները հետ շարժվեցին, որից հետո սկսվեցին պահակախմբին գնդացրից գնդակոծել։ Երբ ավարտվեց ամերիկյան զրահամեքենաների կողմից կրակը, նրանք հակառակ ուղղությամբ գնացինք։ Եվ հայտնվեցին «Ապաչի»-ները․ նրանք էլ են մեզ գնդակոծել»։