Ռուսաստանի Յարոսլավ քաղաքի շենքերից մեկում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, վիրավոր է 4 մարդ
Արխիվ 16-20
Ռուսաստանի Յարոսլավ քաղաքի բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը 3-ի է հասել, վիրավոր է 4 մարդ: Տեղում փրկարարական աշխատանքները ավարտվել են. շենքի փլատակների տակից դուրս է բերվել մի կնոջ և, ենթադրաբար, նրա 8-ամյա որդու դիերը:
Փրկարարական ծառայության ղեկավարը հայտնել է, որ շենքում 12 բնակարան է վնասվել, այժմ պետք է մեկնարկեն դրանց վերականման և ամրաշինական աշխատանքները:
Ավելի վաղ հաղորդել էր, որ Ռուսաստանի Յարոսլավ քաղաքի Բաթովա փողոցի վրա գտնվող շենքի բնակարաններից մեկում գազ արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել: Սկզբում հաղորդվում էր 1 կնոջ մահվան և 3 վիրավորի առկայության մասին: Դեպքի վայրից ավելի քան 60 մարդ է տարհանվել։ Շենքում, որտեղ պայթյունից հետո հինգերորդից մինչև երրորդ հարկ այլ փլուզումներ են եղել, գրանցված է 342 մարդ՝ այդ թվում 64 երեխա։
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների համաձայն՝ շենքը կառուցվել է 1992 թվականին, դրանում ընդհանուր 120 բնակարան կա։