«Սևիլիան» 6-րդ անգամ նվաճեց Եվրոպա լիգայի չեմպիոնի տիտղոսը
Արխիվ 16-20
«Ռեյն Էներջի» մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչ հանդիպումը, որտեղ ԵԼ հնգակի չեմպիոն «Սևիլիան» 3-2 հաշվով հաղթեց Միլանի «Ինտերին»:
Անդալուզյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լյուկ դե Յոնգը։ Մեկ գոլով էլ աչքի ընկավ Դիեգո Կարլոսը, որն էլ հենց հաղթանակ պարգևեց իր թիմին։
Իտալական ակումբի կազմում գոլեր խփեցին Ռոմելու Լուկակուն և Դիեգո Գոդինը։
Այսպիսով, «Սևիլիան» պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ Եվրոպայի լիգայի չեմպիոն և շարունակում է տիտղոսների քանակով լինել առաջատարը։