Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում բախվել են «Մերսեդես»-ն ու երթուղայինը
Արխիվ 16-20
Օգոստոսի 21-ին` Ժամը 16։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
ԱԻՆ տրամադրած լուսանկերներից երևում է, որ վթարվել են «Մերսեդես» ավտոմեքենան և Երևանի երթուղիներից մեկը սպասարկող միկրոավտոբուսը: