Ո՞ր մթերքներն են արդյունավետ սթրեսի դեմ պայքարում
Արխիվ 16-20
Սթրեսային իրավիճակներում նյարդային համակարգին կարելի է աջակցել ընկուզեղենի, բանջարեղենի եւ սալաթային կանաչեղենի միջոցով։ Nation News-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել դիետոլոգ Մարգարիտա Կորոլյովան։
Նրա խոսքով՝ ընկուզեղենը կարող է նյարդային համակարգին օգնել դրա մեջ պարունակվող A, E եւ K վիտամինների շնորհիվ, ինչպես նաեւ առողջության համար օգտակար ճարպաթթուների։ Այս բոլոր նյութերն աջակցում են գլխուղեղի անատոմիական կառուցվածքին, որի ավելի քան երրորդ մասը ճարպերից է կազմված։
«Միելինային թաղանթները պրոտեինների համադրությամբ լիպիդներ են, որոնք պահպանում են այդ կառուցվածքների ամբողջականությունը, ապահովում նյարդային բջիջների միջեւ իմպուլսների անցկացումը»,- ասել է մասնագետը։
Նրա խոսքով՝ նյարդային համակարգը կարող են ամրացնել նաեւ այն մթերքները, որոնք պարունակում են B խմբի վիտամիններ։ Դա կարող են լինել ձավարեղենը, սալաթային կանաչեղենը, բանջարեղենը եւ լոբազգիները։ Այս մթերքներն աջակցում են օրգանիզմի բոլոր համակարգերի աշխատանքին, այդ թվում՝ նյարդային։
https://med.news.am/arm/news/26950/or-mterqnern-en-ardyunavet-stresi-dem-payqarum.html