Համացանցում է հայտնվել Սիրիայում ռուս գեներալի զոհվելու պահի տեսագրությունը (տեսանյութ 18+)
Արխիվ 16-20
Այսօր համացանցում հայտնվել են կադրեր, որոնք նկարահանվել են օգոստոսի 18-ին Սիրիայի Դեյր էզ Զոր նահանգում ռուս եւ սիրիացի զինվորականների խմբի պայթելու պահին:
Այդ խմբի կազմում էր Դեյր էզ Զորում ռուս ավագ ռազմական խորհրդականներից մեկը՝ գեներալ-մայոր Վյաչեսլավ Հարթիխը եւ Ալ Մայադին քաղաքի պաշտպանության ազգային ուժերի հրամանատար Մուհամեդ Թայսար ազ Զահիրը:
Երկու բարձրաստիճան զինվորական ղեկավարները մահացել են ստացած վնասվածքներից ։
Գեներալին Ուղեկցող ռուսական հատուկ նշանակության ջոկատի մարտիկները պայթյունի հետեւանքով, որը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ զինվորական շարասյունը կանգ է առել ճանապարհին, տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել: