Հայտնի է Նավալնիի նախնական ախտորոշումը (վիդեո)
Արխիվ 16-20
Ալեքսեյ Նավալնիի հիմնական աշխատանքային ախտորոշումը նյութափոխանակության խախտումն է: Այս մասին հայտնել է Օմսկի № 1 շտապ օգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին, որտեղ բուժում է անցնում ընդդիմադիր բլոգերը։
«Այսօրվա դրությամբ մենք աշխատանքային ախտորոշում ունենք։ Հիմնական хтвш8н ածխաջրային հավասարակշռությանб այսինքն ՝ նյութափոխանակության խախտումն է»,- հայտարարել է Մուրախովսկի,
Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժշկի խոսքով՝ թռիչքի ժամանակ Նավալնիի մոտ արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկում է տեղի ունեցել, ինչը գիտակցության կորուստ է առաջացրել:
Մեկնաբանելով թույնի մասին տեղեկատվությունը, Մուրախովսկին պարզաբանել է, որ խոսքը «քիմիական բաղադրիչի մասին է, որը առկա է պլաստիկ բաժակներում, որոնցից մենք խմում ենք»: Այս բաղադրիչը չի հայտնաբերվել է Նավալնիի արյան մեջ, այլ նյութի, որը վերցված է մաշկի մակերեսից եւ հագուստի.
Նավալնու տեղափոխման մասին խոսելը դեռ վաղ է, նշել է գլխավոր բժիշկը, դա կարող է վտանգավոր լինել նրա առողջության համար: