Այսօր Ռոբերտ Լևանդովսկու ծննդյան տարեդարձ է
Արխիվ 16-20
Լեհաստանի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այսօր նշում է ծննդյան 32-րդ տարեդարձը։
Ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2005 թվականից։
Հանդես է եկել լեհական «Դելտա Վարշավա», «Լեգիա Վարշավա», «Զնիչ Պրուժկով», «Լեխ Պոզնան» և գերմանական «Բորուսսիա Դորտմունդ» ակումբներում։
2014 թվականից հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», որի կազմում լեհ հարձակվողը դարձել է Գերմանիայի 6-ակի չեմպիոն, 3-ակի գավաթակիր և սուպերգավաթակիր։
Լևանդովսկին 8 անգամ ճանաչվել է Լեհաստանի լավագույն ֆուտբոլիստ, 5 անգամ էլ հռչակվել է Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու։
Ֆուտբոլիստը նաև Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչում արագ գոլերի հեղինակներից մեկն է։
Նաև համարվել է Եվրո-2016-ի խմբային փուլի լավագույն ռմբարկու։
Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանում Լևանդովսկին գրանցեց նոր ռեկորդ և այժմ համարվում է այն երեք ֆուտբոլիստներից մեկը, որին հաջողվել է ՉԼ-ում 9 խաղ անընդմեջ գոլ խփել։
Օգոստոսի 23-ին Ռոբերտ Լևանդովսկին առաջին անգամ «Բավարիայի» կազմից հանդես կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։