Տիխանովսկայան ասել է, թե երբ կարող է վերադառնալ Բելառուս
Արխիվ 16-20
Սվետլանա Տիխանովսկայան, ով մասնակցում էր Բելառուսում կայացած նախագահական ընտրություններին, իսկ այնուհետև անվտանգության նկատառումներով մեկնել էր Լիտվա, ասել է, որ կվերադառնա հայրենիք, երբ այնտեղ իրեն ապահով զգա: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն:
«Ես անչափ սիրում եմ իմ հայրենիքը, և ես իսկապես ուզում եմ վերադառնալ այնտեղ: Ես հաստատ կվերադառնամ, երբ ինձ այնտեղ ապահով զգամ», - հայտարարել է նա մամուլի ասուլիսում:
Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերը ամբողջ Բելառուսում սկսվել են օգոստոսի 9-ին՝ նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթեց Բելառուսի ներկայիս առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ըստ ԿԸՀ-ի՝ նա հավաքել է ձայների 80,1% -ը: Սակայն, ընդդիմությունը կարծում է, որ ընտրություններում հաղթել է Սվետլանա Տիխանովսկայան, ոչ թե Լուկաշենկոն:
Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի