Բժիշկը հայտնել է Նավալնիի նախնական ախտորոշումը
Արխիվ 16-20
Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին հաղորդել է, որ Ալեքսեյ Նավալնիի հիմնական ախտորոշումը հետևյալն է՝ նյութափոխանակության խանգարում, որը հանգեցրել է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկման, հայտնում է Ռիա Նովոստի-ն:
Մասնագետները շարունակում են անցկացնել հետազոտություններ: Արդեն հաստատված է, որ հիվանդը չի ունեցել ինսուլտ, սրտի կաթված կամ վարակիչ ախտահարումներ՝ ներառյալ կորոնավիրուս: