Եկեք սահմանենք դիմակների չկրման հարկ` նիկոլահարկ. Լուսինե Հարոյան-Դալլաքյան
Արխիվ 16-20
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, ես միանգամայն լուրջ առաջարկ ունեմ ձեզ, որը նորմալ պայմաններում աբսուրդային կլիներ, բայց հիմա հիանալի տեղավորվում է ձեր ստեղծած խայտառակ իրականության տրամաբանության մեջ:
Եկեք սահմանենք դիմակների չկրման հարկ` նիկոլահարկ. որոշակի գումար, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ամեն ամիս վճարել, օրինակ` ամիսը 3000 դրամ և ազատենք մարդկանց դիմակների պարտադիր կրումից:
Դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողների համար ավելացնենք ևս 2000 դրամ և ազատենք երեխաներին դիմակների պարտադիր կրումից:
Ախր մենք արդեն հրաշալի գիտենք և դուք էլ գիտեք, որ մենք գիտենք, որ դիմակները ոչ մի կապ չունեն առողջության հետ և թե ինչու եք դուք պարտադրում դրանք:
Ես, ճիշտ է, երբեք չեմ կրել դիմակ և չեմ էլ կրելու, բայց պատրաստ եմ ամսեկան 5000 դրամ նիկոլահարկ վճարել, միայն թե դուք հանգիստ թողնեք մեզ:
#վճարիր_նիկոլահարկ
#մի_կրիր_դիմակ