Ոստիկանությունը վախենո՞ւմ է ՀՖՖ-ից․ ակնհայտ փաստը չտեսնելու են տալիս․ MediaHub Ասում էին, թե մենք խելահեղ գումարեր ենք պահանջել. Տիկնիզյանի գործակալը` չկայացած տրանսֆերի մասին Ես նրան տեսնում եմ Եվրոպայի լավագույն առաջնություններից մեկում. Կավազաշվիլին` Սպերցյանի մասին «Ով իմ պապուն կասի՝ թուրք, նրա ... ». նոր կադրեր՝ ԱԺ–ում տեղի ունեցած քաշքշուկից (տեսանյութ) Գործ ունեմ ոչ թե իրավապահ համակարգի հետ, այլ հանցավոր խմբի. Սուրեն Մանուկյան Վրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարը Բաքուն «զգուշացրել» է Հնդկաստանին․ «Զգոն եղե՛ք» ՇՏԱՊ. ԱԺ-ում իրար են «մորթում» Ուկրաինան «չի դիմանա» ևս տասը տարվա մարտերին․ Զելենսկի ԵՄ-ն կարող է բարձրացնել ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը

Նիկոլը լռվել-մնացել է սորոսական կուրճի եւ ռուսական զնդանի արանքում

Արխիվ 16-20

Հայաստանյան «քայլածինների» շրջանակներում կարծես թե ինչ-որ բան սկսել է «թարս» ընթանալ: Պատկերացրեք, բանը հասել է նրան, որ կարկառուն «քայլոական» Ալեն Սիմոնյանը հրապարակավ հայտարարում է. «Սորոսը, իրա հերը կամ որեւիցե մեկը ում շո՞ւնն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան...»:

«ՇՈՒՆԸ ՏԻՐՈՋԸ ՉԻ՞ ՃԱՆԱՉՈՒՄ»

Իհարկե, նման չլսված «սրբապղծությունը» առանց պատասխանի չէր կարող մնալ, եւ շտապեց արձագանքել Սորոսի հայաստանյան «փոխանորդ» Լարիսա Մինասյանը, ում օրերս քաղաքագիտության բնագավառում ռուսահայ եւ Կրեմլի մերձավորի համարում ունեցող Սեմյոն Բաղդասարովն  հրապարակավ ներկայացրել էր Նիկոլից էլ բարձր դեր ունեցող, այսինքն մեկը՝ «առանց որի չի լուծվում կադրային որեւէ նշանակում  Հայաստանում»: Եվ ահա տիկին Լարիսան պաշտոնապես դիմեց «սրբապիղծի» անմիջական շեֆին՝ Արարատ Միրզոյանին՝ Ալենի «գյամերը քաշել»: Ու հենց միայն նման քայլով «ունքը շինելու փոխարեն՝ աչքը հանեց»: Այսինքն, հիմա շատ հետաքրքիր հարցեր են սկսել պտտվել: Նախ, այդ ինչո՞ւ հանկարծ Ալենը «առյուծ կտրեց»՝ հրապարակավ «Սորոսին ու իրա հորը» «շնացնելով»: Հետո, բա որտե՞ղ են հայաստանյան մյուս բոլոր սորոսի ճտերը, այդ թվում՝ նախարարներ, պատգամավորներ, այլ պաշտոնյաներ, որ տեղական «վերահսկիչը»՝ տիկին Լարիսան է ստիպված անձամբ «տիրոջ թասիբին կանգնել»: Կամ այդ ինչո՞ւ պետք է Միրզոյանը զբաղվի «գյամեր քաշելով», բա ո՞ւր է մնացել երկրի թիվ մեկ «պատերին ծեփողը»: Այսինքն, ըստ ոչ պաշտոնական «աստիճանակարգի», Լարիսան կզանգեր Նիկոլին, որից հետո Ալենը նման հանդգնության համար պետք է որ շտապեր՝ սեփական ձեռքով սեփական «գյամերը քաշել»: Բայց երբ Նիկոլին թողած, Լարիսան Արոյին է դիմում, այն էլ ոչ թե զանգով, այլ՝ պաշտոնական գրությամբ, արդեն իսկ պարզ ակնարկ է ասվածի մասին, որ «քայլածինների» շրջանակներում կարծես թե ինչ-որ բան սկսել է «թարս» ընթանալ: Ասենք միայն այն, որ Ալիենը հանդգնեց Սորոսին «տիրոջ հեր» անել, արդեն իսկ բավարար ակնարկ էր: Չնայած, այստեղ զարմանալու բան չկա. երբ Ալենը տեսնում է, թե վերջին օրերին ինչեր է Նիկոլն անում, իհարկե, սպասելի էր, որ մյուսներից առաջ ընկած կարող էր նետվել «դուխովի» ոճի մեջ: Իսկ Նիկոլը, նկատենք, առնվազն երկու քայլ կատարեց, որոնք «ում շունն է» ժանրից էլ բեթար էին, դրանցից Սորոսի դեմքը ոչ թե պարզապես զայրույթից պետք է որ ոչ միայն կարմրեր, այլ նաեւ հերթով ստանար ԼԳԲՏ-ական դրոշի բոլոր գույները: Այդ քայլերից առաջինը, ինչ խոսք, Լուկաշենկոյին շնորհավորելն էր՝ ընտրվելու կապակցությամբ: Բայց մինչ նիկոլյան հաջորդ քայլին հասնելը, նախ անդրադառնանք Լուկաշենկոյին, նրա շուրջ ձեւավորվող իրավիճակին, որն էլ ցույց է տալիս նրան շնորհավորելու հարցում Նիկոլի հանդգնության աստիճանը:

ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱՆ

Բելառուսական ընտրություններից էլ առաջ, ինչպես նաեւ դրանց անմիջապես հաջորդած բողոքի ակցիաների սկզբնական փուլում քանիցս պնդել ենք, այնտեղ կազմակերպված է սովորական սորոսական «գունավոր հեղափոխություն»: Եվ վերջին օրերի զարգացումները եկան ապացուցելու, որ Բելառուսը «հեղափոխականացնելու» այդ պնդումը որեւէ կասկած չի հարուցում: Սակայն սորոսյան այս հարվածները հանգեցրին նրան, որ Լուկաշենկոն, որ մինչ այդ Մոսկվայի հետ մեծ կռիվ էր սկսել՝ Ռուսաստան-Բելառուս ընդհանուր պետության հարցով, հայտնվեց մի վիճակում, երբ ստիպված էր օգնություն աղերսել Կրեմլից: Արդյունքում, վերջին երկու-երեք օրերին ՌԴ-ից արեւմտյան քաղաքական դաշտը ստանում է միանգամայն ծանրակշիռ ազդակներ, որ պետք չէ Բելառուսը զավթելու փորձեր անել, «հեղափոխությունը» Բելառուսում ակնհայտորեն կտրուկ նահանջի փուլում հայտնվեց: Ճիշտ է, ուլտրալիբերալ Եվրոպան անցավ պատժամիջոցային բառապաշարի, սակայն սա արդեն «դեմքը փրկելու» տպավորություն թողնող քայլ է: Վերադառնալով Նիկոլին` նկատենք, որ Լուկաշենկոյին հենց միտինգային թեժ փուլում շնորհավորելը սորոսյան շրջանակների կողմից միայն մեկ  ընկալում կարող էր ունենալ՝ դավաճանություն: Իհարկե, կարող է լինել նաեւ այն վարկածը, որ Նիկոլը պարզապես կարդարանա՝ «Ստիպված էի, դրա  մեջ ոչինչ չկա»: Սակայն նման արդարացումը, եթե սովորական իրավիճակում հնարավոր է, որ ընկալելի լիներ, ապա հիմա  հազիվ թե: Նկատի ունենք հետեւյալը: Այսպիսով Լուկաշենկոն, գրեթե կասկած չհարուցող հավանականությամբ, կմնա իր դիրքում: Բայց նաեւ, բատկան արդեն ինքնուրույն որեւէ քայլի հնարավորություն չունի: Եվրոպան նրան ճանաչել է, որպես անցանկալի անձ, կանցլեր Մերկելի մակարդակով ուղիղ պահանջում է հեռանալ: Այսինքն,  բավական է, որ  Մոսկվան ձեռքը հանի նրա վրայից, եւ միանգամից ուլտրալիբերալ գլոբալիստները կնետվեն բատկային հոշոտելու: Արդյունքում, նա երկարաժամկետ հատվածում, թերեւս՝ մշտապես է մնալու այդ «կախված» վիճակում, եւ քիչ հավանական է, որ այս անգամ էլ հարցերը լուծելով, կշտապի «գցել» Մոսկվային: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստան-Բելառուս ընդհանուր պետության ծրագրերը ամենամոտ ապագայում մեծ հավանականությամբ կմտնեն գործնական իրականացման փուլ:

ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԸ

Հասկանալի է, որ գրեթե միաժամանակ հարց կտրվի առաջին հերթին ԵՏՄ եւ ՀԱՊԿ, ապա՝ ԱՊՀ երկրներին, թե՝ «Չե՞ք ուզում միանալ այդ նոր համակարգին»: Ու այդ դեպքում ի՞նչ է պատասխանելու Նիկոլը...

Տավուշյան վերջին իրադարձությունները պետք է որ Նիկոլի համար լինեին լուրջ ազդակ. Մոսկվայի ռազմական աջակցության դադարեցմանը միանգամից կհաջորդի թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական արշավը Հայաստան: Ընդ որում, արտաքին սորոսները ոչ միայն չեն կարող, ավելին՝ չեն ցանկանա կանխել այդ ագրեսիան, այլ հենց նրանց շահերի շրջանակներում է այն: Ավելի կոնկրետ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ցամաքային կապի ստեղծումը, որը կկտրի հարավկովկասյան տարածաշրջանով ՌԴ-Իրան ցամաքային կապը: Իհարկե, միգուցե հայաստանյան սորոսածինների համար նման սցենարը երջանկության գագաթնակետը լինի. վերջապես «պատվով» կկատարեն «իրենց վրա դրված բարձր վստահությունը» եւ, Հայաստան կոչված «հետնախորշից» ազատվելով, կմեկնեն իրենց անդրծովյան վիլլաները՝ կյանքը վայելելու: Սակայն տավուշյան պատմությունը դրա հետ կապված եւս պարզ հուշումներ ուներ: ՌԴ-ի կտրուկ ռազմական ակտիվությունն այդ օրերին ցույց տվեց, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի ցամաքային կապի ստեղծման հեռանկարը համարում են այնպիսի մեծ վտանգ,որ պատրաստ են դրա դեմն առնել ուժի միջոցով, անհրաժեշտության դեպքում՝ սեփական հայեցողությամբ: Իսկ այդ դեպքում մեծ հարց է, թե հայաստանյան սորոսածինները  կկարողանա՞ն հասնել իրենց անդրծովյան վիլլաները: Իսկ այս ամենին հաջորդած բելառուսական իրադարձությունները եկան հուշելու, որ սկսած ՌԴ վերջին սահմանադրական փոփոխություններից, Մոսկվան գործում է միանգամայն հստակ ծրագրով, այն կանխելու «հեղափոխական» մեթոդները ձախողվում են,  եւ իրավիճակը գրեթե հասել է ԵՏՄ, ՀԱՊԿ եւ ԱՊՀ երկրներին` հիշատակված հարցն ուղղելու փուլին: Այսպիսով, պատահակա՞ն էր, որ Նիկոլը առաջ ընկավ՝ Լուկաշենկոյին շնորհավորելու: Կամ հաջորդ քայլը՝ պատահակա՞ն էր, որ ՌԴ-ում յուրայինի համարում ունեցող Վաղարշակ Հարությունյանին  հանկարծ նշանակեց իր գլխավոր խորհրդական, ընդ որում, հազիվ  թե տիկին Լարիսայի «դաբրոյով»: Կամ, որ այսքանից հետո Ալենը հանկարծ հիշում է Սորոսին ու նրան ծնողներին, իր հերթին է խոսում այն տրամադրությունների մասին, որոնք այս օրերին առկա են Նիկոլի մերձավոր շրջապատում: Բայց մյուս կողմից, հազիվ թե պատահական լինեին նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ասուլիսի  տողատակերում նկատվող ազդակները: Այսպես,  երրորդ նախագահը, նախ հիշեցնելով մասնավորապես այն հսկայական ռազմական աջակցությունը, որը Հայաստանը ստացավ Ապրիլյան պատերազմի ժամանակ, միաժամանակ այդ պատերազմի այնպիսի ծագումնաբանություն նկարագրեց, որը եւս, խոշոր հաշվով, ենթադրում էր ներկայիս սցենարը՝ գլոբալիստական աջակցությամբ թուրք-ադրբեջանական տանդեմի միջոցով Հայաստանում ցամաքային կապի ստեղծում եւ ՌԴ-Իրան ցամաքային կապի տարանջատում: Պատահական չէր կարող լինել նաեւ Սերժ Սարգսյանի հիշեցումը այն մասին, որ հենց Մոսկվայի միջամտությամբ վերահաստատվեց զինադադարը, ընդ որում` Հայաստանի համար միանգամայն խոստումնալից տարբերակով: Իսկ այս իրավիճակը խորը հակասության մեջ է Նիկոլի այն պնդումների հետ, թե ՌԴ-ն էր Ապրիլյան պատերազմի կազմակերպիչը: Պարոն Սարգսյանը, ճիշտ է, նման մոտեցումը գնահատեց, թե. «Այդպիսի հայտարարությունները քաղաքական տեսանկյունից տգիտություն են, երբ մարդիկ չճշտված, վարկաբեկող մտքեր են հայտնում դաշնակիցների վերաբերյալ, եւ դրանք ունենում են շատ խորը հետեւանքներ ու ոչ միայն այդ պահին: Այդպիսի հայտարարությունը նշանակում է մեղադրել քո դաշնակցին պատերազմ հրահրելու, դավաճանության մեջ...»: Սակայն նաեւ ասվածի տակ կարելի է հասկանալ ակնարկ՝ «Կարմիր կովը կաշին չի փոխում»: Ի վերջո, չմոռանանք, որ Նիկոլը ՌԴ-ին նման մեղադրանքներ էր հղել ինչպես Ապրիլյանի ժամանակներում, այնպես էլ արդեն վարչապետության օրոք վերահաստատել էր երբեմնի մտքերը: Իսկ դա նշանակում է հետեւյալը՝ խաղ հակադիր թեւի վրա: Իսկ այդ դեպքում էլ ի՞նչ արժեք կարող են ունենալ այն բոլոր ազդակները, որոնք Նիկոլից այս օրերին հասցեագրվում են Մոսկվային: Այնտեղ դրանք լուրջ կընդունվե՞ն. հազիվ թե: Բայց երբ այս իրավիճակում նաեւ Սորոսին են հարվածում՝ «քաչալ շուն ու գող  փիսո տրամաբանությամբ», դա արդեն մուրճի եւ զնդանի արանքում հայտնվելու ամենակարճ ճանապարհն է:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ






Ոստիկանությունը վախենո՞ւմ է ՀՖՖ-ից․ ակնհայտ փաստը չտեսնելու են տալիս․ MediaHubԱսում էին, թե մենք խելահեղ գումարեր ենք պահանջել. Տիկնիզյանի գործակալը` չկայացած տրանսֆերի մասինԵս նրան տեսնում եմ Եվրոպայի լավագույն առաջնություններից մեկում. Կավազաշվիլին` Սպերցյանի մասին «Ով իմ պապուն կասի՝ թուրք, նրա ... ». նոր կադրեր՝ ԱԺ–ում տեղի ունեցած քաշքշուկից (տեսանյութ)Գործ ունեմ ոչ թե իրավապահ համակարգի հետ, այլ հանցավոր խմբի. Սուրեն ՄանուկյանՎրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարըԲաքուն «զգուշացրել» է Հնդկաստանին․ «Զգոն եղե՛ք»Վեց տարեկանում ավելորդ քաշ ունենալը կրկնապատկում է 18 տարեկանում ճարպակալման վտանգը. ECO2025ՇՏԱՊ. ԱԺ-ում իրար են «մորթում»Ուկրաինան «չի դիմանա» ևս տասը տարվա մարտերին․ ԶելենսկիԳերմանիայի ՊՆ-ն կոշտ է արտահայտվել ՌԴ-ի մասինԵՄ-ն կարող է բարձրացնել ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը«Հլը ծափ տուր տենամ», «Բոլորով հլը մի հատ հանգստացեք»․ լեզվակռիվ՝ ԱԺ-ում (տեսանյութ)Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաները«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆՄահացել է Խոսե Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահը»ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին2 անհաջող փորձ․ ԱԺ-ն չկարողացավ քվորում ապահովելԱրարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվելՄերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքիցՌոնալդուն կարող է վերադառնալ հարազատ ակումբ Որ ֆուտբոլիստները կհեռանան «Ռեալից» Ալոնսոյի նշանակումից հետո Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբանԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացելԵրեւանից Լիոն թռչող օդանավին կայծակ է հարվածելՏարադրամի փոխարժեքները մայիսի 14-ինԾառայե՛ք կամ վճարե՛ք. պատգամավորը պնդում է՝ խուսափելու որեւէ սողանցք չպետք է լինիՊուտինն ու Թրամփը կհանդիպե՞ն Ստամբուլում. Ռուսական աղբյուրՄայիսի 14-ի աստղագուշակԼույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՌուսները Հարավդոնեցկյան ճակատում գրավել են ուկրաինական պաշտպանության առանցքային հանգույցներից մեկը` Բոգատիրը (Քարտեզ) «Հրապարակ». Հակոբ Ասլանյանը Փաշինյանին հեռացնելը միայն ընտրություններով է պատկերացնումԱրեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»Պապիկյանը Բեռլինում քննարկել է պաշտպանության ոլորտում Գերմանիայի հետ համագործակցությունը«Ժողովուրդ». Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Գալյանը այցելել է «Նուբարաշեն». քաղաքական հաշվա՞րկ էՌԴ-ն լրջորեն պատրաստվում է լայնածավալ հարձակման և ուժերը տեղափոխում է առաջնագծի կարևոր կետեր. Financial TimesՍպասվում է անձրև և ամպրոպ. Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովԵրևման Սուրբ Խաչի տոնին եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի սրացումներն անգամ ՔՊ–ում չեն մարսում«Ժողովուրդ». Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը կառերեսվեն. հոկտեմբերի 27-ի գործի հետքերով«Հրապարակ». Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրաՓրկարարները ժամեր անց գտել են Կիևյան կամրջից ցած նետված երիտասարդի մարմինը«Ժողովուրդ». Բունտ ՔՊ-ում՝ գլխավոր դատախազի դեմ. Վարդապետյանի լռությունը սկսում է «ձայնել»Ռուսական բանակը սկսել է թիկունքից շրջանցել Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիան (Տեսանյութ, Քարտեզ)Ռուսական C-400 համակարգերը շատ կարևոր դեր են խաղացել Պակիստանի հետ առճակատման մեջ. ՄոդիԱրտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դիԹրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետո
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top