ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՀՍՏԱԿ ԱՍԵԼ, ՈՐ ԱՅՍԻՆՉ ՀԻՎԱՆԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ. ՓՈՐՁԱԳԵՏ
Արխիվ 16-20
Կորոնավիրուսի տարածման, ուսումնական հաստատություններում դիմակների կրման, համաճարակային կանոնների պահպանման արդյունավետության, վիրուսի երկրորդ ալիքի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ, միջազգային փորձագետ, համաճարակաբան ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ: Փորձագետը նախ անդրադարձավ կրթական հաստատություններում երեխաների դիմակներ կրելու խնդրին, որն այս օրերին տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել...
Սահմանափակումները դիմակներ կրելու մասով գտնում եմ անթույլատրելի
- Մարտ ամսից սկսած բոլոր «միջոցներըե, որոնք ձեռնարկում է Հայաստանի իշխանությունը բռնազավթած խմբավորումը, ոչ մի աղերս չունեն համաճարակաբանության հետ: Ինչ վերաբերում է արտակարգ իրավիճակի երկարաձգմանը, ապա դա եւս նույն «պայքարիե տրամաբանության մեջ է եւ հետապնդում է բացառապես քաղաքական նպատակներ՝ իշխանությունը բռնազավթածների քաղաքական քայլերի հեզասահուն ընթացքի ապահովում: Ինչ վերաբերում է այս վերջին երկարաձգմանը եւ կրթական սահմանափակումներին, ապա պետք է ասեմ, որ այդ սահմանափակումները, ու կոնկրետ՝ դիմակներ կրելու մասով, գտնում եմ անթույլատրելի: Ինչո՞ւ: Նախեւառաջ մենք պետք է հասկանանք, որ կորոնավիրուսային վարակի համաճարակաբանությունը դեռեւս անհայտ է: Եվ եթե կան իրական տեղեկություններ այդ վիրուսի առումով մեր երկրում, ապա դրանք հայտնի են շատ նեղ շրջանակի մասնագետների: Մինչդեռ ընդհանրապես կրթական հաստատություններում, մասնավորապես՝ դպրոցականների հետ կապված կորոնավիրուսային վարակի սուր արտահայտվածություններ չկան:
Պատկան մարմինները տապալել են թե՛ վիրուսի կանխարգելումը, թե դրա տարածումը
- Երեխաների մոտ գուցե, բայց ուսումնական հաստատություններ են հաճախելու ուսուցիչներ, ադմինիստրատիվ կազմը: Սա հաշվի չե՞ն առել պատկան մարմինները: Կամ գուցե դա՞ են հաշվի առել, ըստ որի՝ կանխատեսել են կորոնավիրուսի երկրորդ ալիքը:
- Պատկան մարմինները տապալել են թե՛ վիրուսի կանխարգելումը, թե՛ դրա տարածումը: Եվ նրանց կողմից այդ ամպագոռգոռ թվացյալ կանխարգելիչ միջոցառումները հետապնդում են բացառապես քաղաքական նպատակներ: Ավելին, այսօր մենք չունենք գեթ մեկ հաստատված, նկատի ունեմ գիտելիքահեն դեպք, երբ կարող ենք հստակ ասել, որ այսինչ հիվանդը մահացել է կորոնավիրուսից: Այսօր, երբ մահացած բուժառուներն ներկայացնում են, որպես կորոնավիրուսային վարակի հետեւանքով մահեր, ապա նրա համար, որ բնակչության վախը «պահենե կայուն մակարդակի վրա: Այսինքն, որ տեսեք հա, չմոռանաք, որ կա կորոնավիրուս: Սա կատարվում է ծրագրավորված, կոնկրետ նպատակով: Առաջինը` բնակչությանը սթրեսի մեջ պահելու, եւ երկրորդ` կորոնավիրուսային իրական պատկերը երկրում թաքցնելու նպատակով:
- Ուզում եք ասել, թե իրականում կորոնավիրուսային վարակը այնքան սարսափելի չէ՞, ինչպես որ ներկայացվում է:
- Այո, վարակը կա, բայց այդ վարակի ազդեցությունը, համաճարակաբանական տվյալները եւ ընդհանրապես դրա իրավիճակը Հայաստանում, մեղմ ասած, չափազանցված է:
- Ո՞վ կամ ովքե՞ր են այս իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն:
- Որպեսզի հասկանանք, թե ով է թիվ մեկ պատասխանատուն, թե ով ինչքանով է պատասխանատու, պետք է այս ամենին անաչառ քրեաիրավական գնահատական տրվի: Կարող ենք վստահ ասել միայն, որ պատասխանատվության տեսակետից պաշտոնյաների շառավիղը բավականին լայն է` սկսած հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի պաշտոնյաներից, վերջացրած կառավարության եւ ԱԺ մեծամասնության ներկայացուցիչներով:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ