ԵՄ-ն կարող է բարձրացնել ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաները «ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ Մահացել է Խոսե Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահը» ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին 2 անհաջող փորձ․ ԱԺ-ն չկարողացավ քվորում ապահովել Արարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվել Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից Ռոնալդուն կարող է վերադառնալ հարազատ ակումբ Որ ֆուտբոլիստները կհեռանան «Ռեալից» Ալոնսոյի նշանակումից հետո

ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻ ՀԵՐԸ «ԿԱՏԱՂԵԼ» Է

Արխիվ 16-20

Վա՜յ մեզ, վա՜յ մեզ: Վարդան Նորիկի Բադասյանը կատաղել է: Կատաղել եւ դատի է տվել ոչ միայն Նարեկ Մանթաշյանին, այլ նաեւ Հայաստանի մի շարք հայտնի կայքերի, այդ թվում` Iravunk. com-ին` «զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու» պահանջով: Չիմացողների համար ճշտենք, որ Վարդան Բադասյանը նիկոլական փառապանծ «անչափահաս նախարար» Ռուստամ Բադասյանի հայրն է, իսկ կատաղել է նրանից, որ Նարեկ Մանթաշյանը սույն թվականի հունիսի 9-ին իր որդուն տեսնելիս բարեւ է փոխանցել վերջինիս հորը:

Պարզապես բարեւը Վարդան Բադասյանին դուր չի եկել, քանի որ հնչում էր հետեւյալ կերպ` «Հայրիկին էլ կբարեւեք` որպես նախկին կոռուպցիոներ»: Բանն այն է, որ Վարդան Բադասյանը նախկին «կոռուպցիոն» ռեժիմի բավականին ազդեցիկ ներկայացուցիչ էր: Ընդ որում, նա չի նեղացել եւ դատի չի տվել Նիկոլին, որը թե՛ նախկին ամբողջ ռեժիմին, թե՛ նախկին ռեժիմի իրավապահներին եւ բարձր պաշտոնյաներին, ինչպիսին է հանդիսանում Ռուստամ Բադասյանի հայր Վարդան Բադասյանը, անվանել է կոռուպցիոներներ, թալանչիներ եւ այլ վատ խոսքեր է արտաբերել այդ ուղղությամբ: Վարդան Բադասյանը այդ ժամանակ չի նեղացել, որ նմանատիպ արտահայտություններ իրենց թույլ են տվել իր որդու շեֆերը եւ գործընկերները: Բայց ահա Նարեկ Մանթաշյանից նեղացել է ու դատի տվել, իսկ Նարեկ Մանթաշյանը այդ դատի տալու հետ կապված գրել է. «Ձկնկիթից այդպես էլ շերեփուկ չդարձած նախարարը մեզ շերեփուկ է անվանել: Աղվամազիկները դեռ մորուքի չվերածված նախարարիկը, եթե կարծում է` դատարաններով հնարավոր է մեզ վախեցնել, ապա չարաչար սխալվում է: Ի դեպ, պահանջում ենք պարտադիր վեթթինգ, այդ թվում` նախարարի հոր կասկածելի ծագմամբ ունեցվածքի, քանի որ նրա հայրը ի պաշտոնե կոռուպցիայի դեմ է պայքարել, եւ այդ ընթացքում, ըստ տարբեր հրապարակումների, բավականին հարստացել է: Իսկ շերեփուկը`վիրավորանք է անձնական, որը այլ հավասար պայմաններում չէր կարող քեզ թույլ տար մեր հասցեին, քանի որ վախկոտ ես, իսկ պաշտոնը, ինքդ էլ գիտես, այսօր ձեռքդ է, վաղը... ա՛յ, վաղն էլ կգա քարերը հավաքելու ժամանակը, եւ քեզ հատուկ անմեղսունակ հայացքով կկանգնես մեր դիմաց ու գլխիկոր ներողություն կխնդրես...»:

Մի կողմ թողնենք, որ նախարարիկ Բադասյանը իրեն թույլ է տվել իր ընդդիմադիրների հասցեին վիրավորական արտահայտություններ: Սակայն իսկապես հարց է ծագում, եթե նախարարիկի հայրը ի պաշտոնե լինելով բարձրաստիճան ուժային, պետք է պայքարեր կոռուպցիայի դեմ, սակայն Նիկոլը անվանում է ամբողջ նախկին ռեժիմը կոռումպացված, ուրեմն իր հայրը ոչ թե պայքարել է, այլ նպաստել է ռեժիմի կոռումպացված լինելուն, կամ էլ Նիկոլը սուտ է խոսում, այսինքն` Ռուստամի հայր Վարդանը հազար անգամ արդեն պետք է Նիկոլին դատի տված լիներ, բայց չի տվել, քանի որ Նիկոլը իր որդու շեֆն է, իսկ շեֆերին դատի տալ չի կարելի: Լավ, բայց ի՞նչ կապ ունեն այս ամեն ինչի հետ այն 7 ընդդիմադիրր կայքերը: Պարզվում է` ԶԼՄ-ների մեղքը այն է, որ նրանք եթեր են տվել եւ լուսաբանել են վերոհիշյալ իրողությունները: Այսինքն` ներկայացրել են հանրությանը փաստեր, ու քանի որ այդ փաստերը հայր ու տղա Բադասյաններին դուր չեն գալիս, վերջիններս որոշել են մամուլի հախից գալ: Բայց չէ՞ որ բոլոր միջազգային կոնվենցիաները ասում են, թե բաց հասարակությունում պետք է լինի մամուլի ազատություն, եւ եթե փաստը տեղի է ունեցել, ապա բոլորը իրավունք ունեն այդ մասին տեղեկանալ: Եվ վայել չէ արդարադատության նախարարին եւ առավել եւս նրա հորը այսպիսի կեցվածք դրսեւորել մամուլի ազատության վերաբերյալ: Բա որ վաղը հանկարծ գան ու հարցնեն, թե մամուլին ինչի՞ էիր ճնշում, ի՞նչ պիտի ասի, թե` հորս լավ չէին բարեւել: Իսկ միգուցե ընդդիմադիր 7 կայքերի դեմ գործ հարուցելը Նիկոլին հաճոյանալո՞ւ նպատակ ունի, թե` տեսե՜ք, տեսե՜ք, նախկինում կոռումպացված ռեժիմին էի ծառայում, բայց հիմա ձեր ընդդիմադիրներին դատի եմ տալիս: Բոլոր դեպքերում հայր ու տղա Բադասյանները հայտնվել են բավականին ծիծաղելի եւ անհարմար վիճակում: Իսկ թե ինչպիսի ընթացք կունենա վերոհիշյալ «բարեւի» դատական գործը, անպայման մեր ընթերցողներին մենք կներկայացնենք:

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ






Գերմանիայի ՊՆ-ն կոշտ է արտահայտվել ՌԴ-ի մասինԵՄ-ն կարող է բարձրացնել ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը«Հլը ծափ տուր տենամ», «Բոլորով հլը մի հատ հանգստացեք»․ լեզվակռիվ՝ ԱԺ-ում (տեսանյութ)Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաները«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆՄահացել է Խոսե Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահը»ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին2 անհաջող փորձ․ ԱԺ-ն չկարողացավ քվորում ապահովելԱրարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվելՄերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքիցՌոնալդուն կարող է վերադառնալ հարազատ ակումբ Որ ֆուտբոլիստները կհեռանան «Ռեալից» Ալոնսոյի նշանակումից հետո Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբանԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացելԵրեւանից Լիոն թռչող օդանավին կայծակ է հարվածելՏարադրամի փոխարժեքները մայիսի 14-ինԾառայե՛ք կամ վճարե՛ք. պատգամավորը պնդում է՝ խուսափելու որեւէ սողանցք չպետք է լինիՊուտինն ու Թրամփը կհանդիպե՞ն Ստամբուլում. Ռուսական աղբյուրՄայիսի 14-ի աստղագուշակԼույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՌուսները Հարավդոնեցկյան ճակատում գրավել են ուկրաինական պաշտպանության առանցքային հանգույցներից մեկը` Բոգատիրը (Քարտեզ) «Հրապարակ». Հակոբ Ասլանյանը Փաշինյանին հեռացնելը միայն ընտրություններով է պատկերացնումԱրեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»Պապիկյանը Բեռլինում քննարկել է պաշտպանության ոլորտում Գերմանիայի հետ համագործակցությունը«Ժողովուրդ». Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Գալյանը այցելել է «Նուբարաշեն». քաղաքական հաշվա՞րկ էՌԴ-ն լրջորեն պատրաստվում է լայնածավալ հարձակման և ուժերը տեղափոխում է առաջնագծի կարևոր կետեր. Financial TimesՍպասվում է անձրև և ամպրոպ. Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովԵրևման Սուրբ Խաչի տոնին եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի սրացումներն անգամ ՔՊ–ում չեն մարսում«Ժողովուրդ». Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը կառերեսվեն. հոկտեմբերի 27-ի գործի հետքերով«Հրապարակ». Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրաՓրկարարները ժամեր անց գտել են Կիևյան կամրջից ցած նետված երիտասարդի մարմինը«Ժողովուրդ». Բունտ ՔՊ-ում՝ գլխավոր դատախազի դեմ. Վարդապետյանի լռությունը սկսում է «ձայնել»Ռուսական բանակը սկսել է թիկունքից շրջանցել Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիան (Տեսանյութ, Քարտեզ)Ռուսական C-400 համակարգերը շատ կարևոր դեր են խաղացել Պակիստանի հետ առճակատման մեջ. ՄոդիԱրտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դիԹրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top