Ի՞ՆՉ Է ՆՎԻՐԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ ԵՂԲՈՐ ԴՍՏԵՐԸ
Արխիվ 16-20
Օրեր առաջ տեղեկացանք այն մասին, որ Իջեւան քաղաքում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանի դստեր` Հայկուհի Ղալումյանի հարսանյաց արարողությունը: Հարսանյաց արարողությունից անմիջապես հետո պարզ դարձավ, որ իշխանական որոշ ներկայացուցիչներ նախ պարետատան կանոններն են խախտել` կազմակերպելով բազմամարդ խնջույք, իսկ ահա հարսանիքից օրեր անց չար լեզուները սկսեցին խոսել հարսանյաց արարողությանը մատուցված գերթանկարժեք նվերների մասին: Իջեւան քաղաքում պտտվող լուրերի համաձայն` պատգամավոր Վահե Ղալումյանը շատ թանկարժեք նվեր է մատուցել եղբոր դստերը` Հայկուհուն: Օդում կախված լուրերի համաձայն` այդ թանկարժեք նվերը BMW մակնիշի վերջին սերնդի ավտոմեքենա է:
Ա. ԱՎԱԳՅԱՆ