Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաները «ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ Մահացել է Խոսե Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահը» ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին 2 անհաջող փորձ․ ԱԺ-ն չկարողացավ քվորում ապահովել Արարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվել Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից Ռոնալդուն կարող է վերադառնալ հարազատ ակումբ Որ ֆուտբոլիստները կհեռանան «Ռեալից» Ալոնսոյի նշանակումից հետո Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբան

ԳՐՈՍՄԱՅՍԹԵՐԸ ՆԻԿՈԼԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

Արխիվ 16-20

Եվ այսպես, Սերժ Սարգսյանի ասուլիսը վերջակետ դրեց Ապրիլյան պատերազմի հետ կապված բոլոր հնարավոր եւ անհնարին հարցադրումներում: Ու թեեւ որեւէ անհատի կամ գործչի մասին երրորդ նախագահը որեւէ թթու խոսք չասաց, անհերքելի չոր փաստերը շատ վտանգավոր են ինչպես Նիկոլի քայլասերված խունտայի, այնպես էլ նրա օտարերկրյա կուրատորների եւ «կիրթ մարդ» Ալիեւի համար:

 

ԹԵԺ ԱՇՆԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

Վարչապետի մամլո խոսնակի` դիմակ չդնելու մանրապճեղ եւ էժանագին թեմային լուրջ վայրահաչոց Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցրեց Ադրբեջանի ՊՆ-ն, որին ձայնակցեցին մեր ադրբեջանասերները` Դանիկ Իոաննիսյանը եւ ԱԽՔ-ը: Դե ԱԽՔ-ի դեպքում ամեն ինչ պարզ է, նա ախք է ոչ միայն պաշտոնի բերումով, Իոաննիսյանին մեկնաբանելն էլ ավելորդ է: Իսկ փոքր-ինչ ուշ «դամքաշի» դերում միացան ծռաշեղվածները...

Թե ինչու` ինքնին հասկանալի է, քանզի բոլոր վարկաբեկիչ միֆերը պայթեցին, այդ թվում եւ այն միֆը, որի հենքով 2016-ին տեղի ունեցավ ՊՊԾ գնդի ահաբեկչությունը: Եվ ավելին` ցցուն դարձավ, որ Սերժ Սարգսյանից Արցախի հարցում Նիկոլի խունտային ժառանգություն մնացին ռազմական եւ դիվանագիտական հաղթանակները, որոնք այժմ մեծամասամբ մսխված են: Սերժ Սարգսյանը մասնավորապես արձանագրեց. «Առաջին` մարտի դաշտում կրած անհաջողությունները թույլ չտվեցին Ադրբեջանին` հայկական կողմերին եւ միջազգային հանրությանը կանգնեցնել կայացած փաստի արջեւ եւ ստիպել բանակցել իրենց ցանկացած կետից օրակարգով»: Բանակցություններում եղավ բեկում, բայց այն օրակարգով, ինչ մենք պնդում էինք դեռ 2013 թվականից` ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմ: Ալիեւն էլ ապրիլյան պատերազմից հետո ստիպված էր այս իրողությանը համաձայնել Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում, ի դեպ սա եղել է մեր իշխանության թողած ժառանգության կարեւորագույն բաղադրիչներից մեկը: Այսպիսով` ապրիլյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը հսկայական կորուստներ կրեց ոչ միայն ռազմաճակատում, այլեւ դիվանագիտական ասպարեզում, ապացուցվեց, որ Ադրբեջանն ի վիճակի չէ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Երկրորդ` կրելով անհաջողություններ մարտի դաշտում Ադրբեջանը ստիպված էր նստել բանակցային սեղանի շուրջ` Ռուսաստանի մասնակցությամբ: Մեզնից ակնկալվում էր, որ համաձայնենք հրադադարի նոր համաձայնագրի ստորագրման ադրբեջանական առաջարկին, բայց մենք մերժեցինք, պնդելով, որ վերահաստատվի 1994 թվականի մայիսյան հրադադարի անժամկետ բնույթը` այսինքն հրաժարվեցինք կնքել նոր հրադադարի փաստաթուղթ, որով փաստորեն Արցախը դուրս կմղվեր որպես հակամարտության իրավահավասար կողմ: Ավելի ուշ ստացանք համանախագահների հստակ դիրքորոշումը` ԵԱՀԿ-ում տարածված պաշտոնական հայտարարությամբ, որով մեկ անգամ եւս ընդգծվում էր 1994 թվականի եռակողմ հրադադարի անժամկետ բնույթը: Երրորդ` ինչպես ասացի` Ալիեւը ցանկանում էր բարձրացնել ժողովրդի ու բանակի մարտական ոգին ու ստեղծել ինչ-որ առասպել` հաղթանակի մասին: Անգամ կազմավորել էին հատուկ խմբեր` սպասվող հաջողությունները արագ հանրայնացնելու համար` շնորհիվ մեր քաջարի մարտիկների: Մի փոքր առաջ անցնելով ասեմ, որ ցավալի է հետեւել, թե ինչպես են վերջին տարիներին այս նպատակի իրագործմանը ծառայում որոշ ուժեր մեր երկրի ներսում: Արդեն չորս տարի ստեղծվում եւ տարածվում են միֆեր, բացարձակ ստեր` բահերով կռվող, սոված ու առանց փամփուշտի մնացած զինվորների եւ դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զրահատեխնիկայի մասին: Սա ուղղակի ամոթ է` նույնիսկ քաղաքական նպատակների հասնելու տեսանկյունից»:

Եվ կարելի է պատկերացնել, ինչպիսի ավերածություններ է գործելու քայլասերվածների ճամբարում Սերժ Սարգսյանի հաջորդ ասուլիսը, որն ամբողջովին նվիրված է լինելու Արցախի հիմնախնդրին: Ե՛վ Նիկոլը, ե՛ւ անդրազգային տերերը հասկանում են, որ այդ երկրորդ ասուլիսից հետո ցանկացած ողջամիտ մարդ եզրակացնելու է, որ այս իշխանությունը հայրենիքի դավաճանների բոլուկ է: Եվ թեժ աշնանն ընդառաջ ակտիվանում են բոլորը: Բացի ռազմիկ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ճամբարներից, ակտիվանում է եւ Արթուր Վանեցյանի կուսակցության հենքով ստեղծած դաշինքը: Նույնիսկ «լուսատտիկ» Էդմոն Մարուքյանը փորձում է ներկայանալ որպես Նիկոլի այլընտրանք` հարուցելով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ծիծաղը: Սակայն ակտիվանում են ոչ միայն հայաստանակենտրոն ուժերը, այլեւ գործակալական ցանցը: Սորոսը եւ այլ անդրազգային կենտրոնները խնդիր են տեսնում Նիկոլին փոխարինել ավելի «արդյունավետ մենեջերով»: Այդ պատճառով ակտիվացել եւ ագրեսիվացել են «Սասնա ծռերը», իսկ սորոսականները դարձել են չափազանց ժրաջան տեղեկատվական-քարոզչական դաշտում: Ու հենց այդ այլանդակությունները նկատի ունենալով` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձանագրում է. «Ես սարսափում եմ այն մտքից, որ մի օր Նիկոլ Փաշինյանը բոլոր ազգային, պահպանողական ուժերի համար դառնա չարյաց փոքրագույն»:

ՆԻԿՈԼԸ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԲԱՆԱԿԻՑ

Սակայն Նիկոլը, ինչքան էլ իրեն պատռելով փորձի ձեւանալ «Սորոսի տակից փախած» եւ ռսից էլ ռուսամետ, միեւնույնն է, ոչ ոքի չի կարող համոզել, որ դավաճան չէ: Եթե ԶԼՄ-ները կրկնեն BBC-ի հաղորդավար Սթիվեն Սակուրի հարցը` մի փոքր այլ ուղղությամբ, դա Նիկոլի համար սարսափելի է: Հաղորդավարն ասում էր, որ Փաշինյանը խաղաղություն է խոստացել, բայց ըստ էության դրժել է խոստումը: Հարց` ո՞րտեղ եւ ո՞ւմ է խոստացել խաղաղություն, եւ արդյո՞ք այդ խոստումը կարող է կապ ունենալ Նախիջեւանի ամոթալի իրավիճակի հետ, որ այդտեղ չի արվել այն, ինչ արվել է Տավուշում...

Ի դեպ, Տավուշի առնչությամբ Սերժ Սարգսյանն անվրեպ նկատեց«Ապրիլյան քառօրյան եւ տավուշյան գործողությունները որեւէ կերպ չի կարելի համեմատել իրար հետ: Մի բան է լայնածավալ ռազմական գործողությունները, որ մղվում էին 200 կմ-ից ավելի հատվածում, մեկ այլ բան է մարտական բախումը, որ տեղի է ունենում մի քանի հարյուր մետր հատվածներում»:

Նա արձանագրել է, որ Տավուշում մեր զինված ուժերն իրենց լավագույնս դրսեւորեցին եւ դրանով լուծեցին չափազանց կարեւոր խնդիր. «Ես շատ ուրախ եմ, որ հերթական անգամ հայկական զինված ուժերն իրենց դրսեւորեցի լավագույնս: Սա պետք է գնահատել եւ սրա համար շնորհավորել մեր զինված ուժերին, բայց նույնը պետք էր անել 2018 թվականին մայիս - հունիս ամիսներին` Նախիջեւանի ուղղությամբ: Դա անհրաժեշտություն էր: Այստեղ երկու նկատառում ունեմ: Առաջին հերթին` ցանկալի կլիներ, որ մեր հանրությունը, այդ թվում նաեւ ես, ավելի հանգամանորեն տեղեկացված լինեինք, թե հատկապես ո՞ր սխրագործության համար են բոլոր 71 հոգին պարգեւատրվել, կամ դեռ պետք է պարգեւատրվեն «Մարտական խաչ» շքանշանով: Սա չափազանց կարեւոր հանգամանք է` հատկապես ինձ համար: Երկրորդ նկատառումս այն է, որ 1994 թվականին կնքած հրադադարից հետո, երբ առաջին անգամ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ի մի էր բերում նախորդ չորսը տարիների ռազմական գործողությունները եւ դրանցում ակտիվ մասնակցություն ունեցողներին, այդ թվում Շուշիի եւ այլ ռազմական օպերացիաները, ընդամենը երկու տասնյակ մարդ պարգեւատրվեց «Մարտական խաչ» շքանշանով: Ես սա որեւէ մեկին կշտամբելու համար չեմ ասում»:

Կշտամբելու համար չի ասվել, բայց հարց է ծագում` ինչո՞ւ է Նիկոլը մարտական պարգեւներ շռայլում... Կարծում ենք` նա վախենում է, որ բանակն իրեն պարզապես կքշի դավաճանության հիմնավոր կասկածանքով, եւ փորձում է սիրաշահել բանակին: Բայց արդյո՞ք կաշխատի այդ գավառական «շուստրիությունը»: Փորձը ցույց է տալիս, որ բոշայական տեխնոլոգիաներն ապահովում են չափազանց կարճատեւ արդյունք, իսկ հետո է՛լ ավելի վատացնում են կիրառողի վիճակը: Նկատենք նաեւ, որ գրոսմայսթերներն ամենեւին հակված չեն Նիկոլի արցունքներին հավատալու, ինչում կհամոզվենք աշնանը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ






Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաներըՎեց տարեկանում ավելորդ քաշ ունենալը կրկնապատկում է 18 տարեկանում ճարպակալման վտանգը. ECO2025«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆՄահացել է Խոսե Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահը»ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին2 անհաջող փորձ․ ԱԺ-ն չկարողացավ քվորում ապահովելԱրարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվելՄերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքիցՌոնալդուն կարող է վերադառնալ հարազատ ակումբ Որ ֆուտբոլիստները կհեռանան «Ռեալից» Ալոնսոյի նշանակումից հետո Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբանԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացելԵրեւանից Լիոն թռչող օդանավին կայծակ է հարվածելՏարադրամի փոխարժեքները մայիսի 14-ինԾառայե՛ք կամ վճարե՛ք. պատգամավորը պնդում է՝ խուսափելու որեւէ սողանցք չպետք է լինիՊուտինն ու Թրամփը կհանդիպե՞ն Ստամբուլում. Ռուսական աղբյուրՄայիսի 14-ի աստղագուշակԼույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՌուսները Հարավդոնեցկյան ճակատում գրավել են ուկրաինական պաշտպանության առանցքային հանգույցներից մեկը` Բոգատիրը (Քարտեզ) «Հրապարակ». Հակոբ Ասլանյանը Փաշինյանին հեռացնելը միայն ընտրություններով է պատկերացնումԱրեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»Պապիկյանը Բեռլինում քննարկել է պաշտպանության ոլորտում Գերմանիայի հետ համագործակցությունը«Ժողովուրդ». Ցմահ դատապարտյալների դաժան ծեծից 1,5 ամիս անց Գալյանը այցելել է «Նուբարաշեն». քաղաքական հաշվա՞րկ էՌԴ-ն լրջորեն պատրաստվում է լայնածավալ հարձակման և ուժերը տեղափոխում է առաջնագծի կարևոր կետեր. Financial TimesՍպասվում է անձրև և ամպրոպ. Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովԵրևման Սուրբ Խաչի տոնին եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի սրացումներն անգամ ՔՊ–ում չեն մարսում«Ժողովուրդ». Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը կառերեսվեն. հոկտեմբերի 27-ի գործի հետքերով«Հրապարակ». Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրաՓրկարարները ժամեր անց գտել են Կիևյան կամրջից ցած նետված երիտասարդի մարմինը«Ժողովուրդ». Բունտ ՔՊ-ում՝ գլխավոր դատախազի դեմ. Վարդապետյանի լռությունը սկսում է «ձայնել»Ռուսական բանակը սկսել է թիկունքից շրջանցել Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիան (Տեսանյութ, Քարտեզ)Ռուսական C-400 համակարգերը շատ կարևոր դեր են խաղացել Պակիստանի հետ առճակատման մեջ. ՄոդիԱրտառոց դեպք՝ Երևանում․ փրկարարները Հրազդան գետում փնտրում են երիտասարդի դիԹրամփը հրաժարվել է Պարսից ծոցը վերանվանելու գաղափարից. CNN Խնձորը, թեյը և սև շոկոլադը բարելավում են արյան անոթների վիճակը. European Journal of Preventive CardiologyՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ հրադադարից հետոԾեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top