Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 158-ով
Արխիվ 16-20
Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 158 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 մարդ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Այսպիսով՝ օգոստոսի 21-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 42319 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 5756 մարդ, կատարվել է 190560 թեստավորում, առողջացել է 35476 վարակված։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 836 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 251 -ն են: